ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2019 թվականի թիվ 66 քաղ. Մինսկ
«ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 018/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 018/2011) կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Ժ. Ռազակով Ա. Սիլուանով
Հավելված
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
2019 թվականի հունիսի 21-ի
թիվ 66 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 018/2011) կատարվող
1. IV բաժնի 19-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում արգելվում է շրջանառության մեջ դնել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք դասվում են այլ կատեգորիաների շարքին։»։
2. Թիվ 1 հավելվածի 3-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով
«6 M1, N1, М2, N2 (ՄԱԿ-ի թիվ 83-07 կանոնների
կիրառության ոլորտին համապատասխան)՝
կայծային բռնկումով աշխատող շարժիչներով
(բենզինային ու գազային) և դիզելներով ՄԱԿ-ի թիվ 83-07 կանոններ
M1, N1, М2, N2` 2840 կգ-ից ավելի հսկիչ զանգվածով,
М3, N3՝ դիզելներով, գազադիզելներով, կայծային բռնկումով
աշխատող շարժիչներով (բենզինային գազային և երկվառելիքային
(գազանման վառելիքով աշխատանքի ռեժիմում)) ՄԱԿ-ի թիվ 49-06 կանոններ
դիզելներ, գազադիզելներ և կայծային բռնկումով
աշխատող շարժիչներ (բենզինային, գազային և
երկվառելիքային (գազանման վառելիքով
աշխատանքի ռեժիմում)՝ նախատեսված
M1, М2, N1, N2 կատեգորիաների տրանսպորտային
միջոցների վրա տեղադրման համար՝ ՄԱԿ-ի թիվ 49-06 կանոններ»։
2840 կգ-ից ավելի հսկիչ զանգվածով, М3, N3
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: