Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ԱՏՐԱԿՑԻՈՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2019 թվականի թիվ 3 քաղ. Մոսկվա

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ԱՏՐԱԿՑԻՈՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ»՝ հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել այն արտադրանքի՝ կից ներկայացվող ցանկը, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ատրակցիոնների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը ներկայացնելով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հունվարի 15-ի

թիվ 3 որոշմամբ

ՑԱՆԿ

այն արտադրանքի, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ատրակցիոնների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը ներկայացնելով

Արտադրանքի անվանումը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր Համապատասխանության գնահատման փաստաթուղթ Ծանոթագրություն

1 2 3 4

Ժամանակավորապես տեղադրվող (փոխադրվող) ատրակցիոններ և ստացիոնար ատրակցիոններ (հիմքերի վրա կամ առանց հիմքերի հավաքված)՝ 9508 90 000 0

հնարավոր կենսամեխանիկական ռիսկի RB-1 աստիճանով համապատասխանության սերտիֆիկատ

հնարավոր կենսամեխանիկական ռիսկի RB-2 և RB-3 աստիճաններով համապատասխանության մասին հայտարարագիր

Ծանոթագրություններ՝

1. Սույն ցանկը կիրառելու նպատակներից ելնելով՝ անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։ 2. «Ատրակցիոնների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) պահանջները չեն տարածվում մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների և հնարավոր կենսամեխանիկական ռիսկի RB-4 աստիճանի ատրակցիոնների, ինչպես նաև այն ատրակցիոնների վրա, որոնք արտադրվել և շահագործման են հանձնվել նախքան նշված տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։