Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 55 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-02-17-ից մինչև 2024-07-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-07-21Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2019 թվականի թիվ 7 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 55 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Մաքսային միության «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև Մաքսային միության «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 26-ի թիվ 55 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հունվարի 15-ի

թիվ 7 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 26-ի թիվ 55 որոշման մեջ կատարվող

1. Անվանման մեջ և 1-ին կետում «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով։

2. Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Մաքսային միության «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև Մաքսային միության «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հաստատում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)՝ սույն որոշմամբ հաստատված ծրագրում՝

ա) անվանման մեջ «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով.

բ) 7-րդ սյունակի անվանման մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 33-48-րդ դիրքերով՝

33 61.060 Մանկական կոշիկ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ 26165-2003-ի վերանայում հոդված 3 2019 թվական 2022 թվական Ռուսաստանի Դաշնություն

34 83.140 Ռետինե և լատեքսային արտադրատեսակներ: Սանիտարաքիմիական հետազոտություններ: ԳՕՍՏ-ի մշակում` 4.1.10-15-92-2005-ի հիման վրա: հոդված 4 2019 թվական 2022 թվական Բելառուսի Հանրապետություն

35 83.140 Մանկական ծծակներ լատեքսից: Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում` ԳՕՍՏ Ռ 51068-97-ի հիման վրա hոդված 4 2020 թվական 2022 թվական Ռուսաստանի Դաշնություն

36 83.140 Սպասք և տնտեսական նշանակության արտադրատեսակներ՝ պլաստմասսայից: Ընդհանուր տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ-ի մշակում` ԳՕՍՏ Ռ 50962-96 և ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 50962-2008-ի հիման վրա hոդված 4 2019 թվական 2022 թվական Ղազախստանի Հանրապետություն

37 77.140 97.040.60 Ճաշի պարագաներ և խոհանոցային պատկանելիքներ կոռոզիակայուն պողպատից։

Ընդհանուր տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 51687-2000-ի հիման վրա հոդված 4 2019 թվական 2022 թվական Ռուսաստանի Դաշնություն

38 81.040.30 Սպասք և դեկորատիվ արտադրատեսակներ՝ ապակուց: Ընդհանուր տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ 30407-96-ի վերանայում հոդված 4 2019 թվական 2022 թվական Ռուսաստանի Դաշնություն

39 61.020 Վերնազգեստ՝ վերարկուի-կոստյումի տեսակակազմից:

Ընդհանուր տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ 25295-2003-ի վերանայում հոդված 5 2019 թվական 2022 թվական Ռուսաստանի Դաշնություն

40 61.020 Վերնազգեստ՝ զգեստային-բլուզային տեսակակազմից։

Ընդհանուր տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ 25294-2003-ի վերանայում հոդված 5 2019 թվական 2022 թվական Ռուսաստանի Դաշնություն

41 97.040.60 Սպասք՝ տնտեսական պողպատյա արծնապատ:

Ընդհանուր տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ 24788-2001-ի վերանայում հոդված 4 2018 թվական 2019 թվական Ռուսաստանի Դաշնություն

42 97.170 Ատամի խոզանակներ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ 6388-91 (ԻՍՕ 8627-87) հոդված 4 2019 թվական 2022 թվական Ռուսաստանի Դաշնություն

43 85.080 Տակդիրներ մանկական՝ թղթից: Ընդհանուր տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ Ռ 52557-2011 վերանայում հոդված 4 2018 թվական 2019 թվական Ռուսաստանի Դաշնություն

44 83.140 Ագիդոլ 2-ը, N-նիտրոզամինը (հեռացում երկքլորմեթանով), N-նիտրոզագոյացնողները (հեռացում արհեստական թքով), ցիմատը (դիմէթիլդիթիոկարբամատ), ֆտալային անհիդրիդը որոշելու մեթոդիկա:

ԳՕՍՏ-ի մշակում հոդված 4 2018 թվական 2019 թվական Ռուսաստանի Դաշնություն

45 61.020 Վերնաշապիկներ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ 30327-2013-ի վերանայում հոդված 5 2018 թվական 2019 թվական Ռուսաստանի Դաշնություն

46 61.020 Զուգագուլպաներ և լեգինսներ՝ գուլպեղենի կլորահյուս ավտոմատների վրա արտադրված:

Ընդհանուր տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ՍՏԲ 1301-2002-ի հիման վրա հոդված 5 2019 թվական 2022 թվական Բելառուսի Հանրապետություն

47 61.060 Կոշիկ։ Չոր և թաց շփման նկատմամբ կաշիների ներկվածքի կայունության փորձարկման մեթոդ:

ԳՕՍՏ-ի մշակում հոդված 6 2019 թվական 2022 թվական Բելառուսի Հանրապետություն

48 85.080 Երեխաների և դեռահասների համար գրքերի և ամսագրերի հրատարակություններ:

Հիգիենիկ պահանջներ: ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍանՊիՆ 2.4.7.960-00-ի հիման վրա: հոդված 8 2019 թվական 2022 թվական Ռուսաստանի Դաշնություն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։