ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2022 թվականի N 1191-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոն՝ ICMPD» կազմակերպության կողմից հանձնված 29,005,043 դրամ արժողությամբ սարքավորումները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում, «Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոն՝ ICMPD» կազմակերպության հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
04.08.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
օգոստոսի 4-ի N 1191-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN Մեկ միավոր գույքի բաղկացուցիչ մասերի անվանումը Տեսակը Քանակը Գինը
(ՀՀ դրամ)
1 հատի Գինը
(ՀՀ դրամ) ընդհանուր
1. Հերթագրման սարքավորում QMS 101 23 583896,0 13429608,0
2. Տեղեկատվական վահանակ PHILIPS43PFS5505/60 23 180035,0 4140805,0
3. Հերթերի ավտոմատ կառավարման համակարգ NA 1 11434630,0 11434630,0
Ծանոթություն․ «Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոն՝ ICMPD» կազմակերպությունը նշված գույքի արժեքը ներկայացրել է «եվրո» տարադրամով։ Մասնավորապես՝ hերթագրման սարքավորման մեկ հատի արժեքը նշվել է 1200€, տեղեկատվական վահանակի մեկ հատի արժեքը՝ 370€, և հերթերի ավտոմատ կառավարման համակարգի 1 հատի արժեքը՝ 23500€: Սույն ցանկում նշված արժեքը հաշվարկվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 24․05․2022 թվականի դրությամբ հաստատված եվրոյի փոխարժեքին համարժեք ՀՀ դրամով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
04.08.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ