Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՄԱՌ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ N 13 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՆՈՐ ՁԵՎԱԹՂԹՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

01 հուլիսի 2022 թ.

ք. Երևան N 2112-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՄԱՌ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ N 13 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՆՈՐ ՁԵՎԱԹՂԹՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ Կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2022 թվականի մարտի 10-ի N 79-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 28-ի N 10/6 եզրակացությունը՝

Հրամայում եմ`

1. «ՄԱՌ» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրել նոր ձևաթղթի լիցենզիա N ՏՄՏԶ 00013 և ունիվերսալ հոսքագծի ներդիր N 0001:

2. «ՄԱՌ» բաց բաժնետիրական ընկերության N 13 լիցենզիայի «Երևանյան խճուղի 4» բառերը նոր ձևաթղթի լիցենզիա N ՏՄՏԶ 00013 լիցենզիայում փոխարինել «Երևանյան խճուղի 3/4»:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին:

Նախարար` Գ. Սանոսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։