Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԵԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՄՅՈՒՍԸ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԻՑ ՄԵԿ ԱՅԼ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մայիսի 2010 թվականի N 641-Ն

ՄԵԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՄՅՈՒՍԸ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԻՑ ՄԵԿ ԱՅԼ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում մաքսային ծառայողների տեղափոխման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հունիսի 1

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 27-ի N 641-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՄԵԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՄՅՈՒՍԸ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԻՑ ՄԵԿ ԱՅԼ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում մաքսային ծառայողների տեղափոխման (այսուհետ` ռոտացիա) կարգը:

2. Ռոտացիան մաքսային մարմինների կամ մաքսային մարմնի ստորաբաժանումների մաքսային ծառայողների տեղափոխումն է մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում:

3. Ռոտացիան իրականացվում է մինչև մեկ տարի ժամկետով:

(3-րդ կետը խմբ. 04.08.22 N 1188-Ն)

4. Ռոտացիան իրականացվում է մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:

(4-րդ կետը փոփ. 04.08.22 N 1188-Ն)

5. Ռոտացիան իրականացվում է մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնից հավասարազոր պաշտոնի տեղափոխելու միջոցով:

6. Մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ մաքսային կետ-բաժնի պետի պատճառաբանված հիմնավորմամբ մաքսային մարմնի ղեկավարը կարող է հետաձգել ռոտացիայի իրականացումը` մինչև երկու տարի ժամկետով:

(6-րդ կետը խմբ. 04.08.22 N 1188-Ն)

7. Մաքսային մարմնի ղեկավարը ռոտացիա իրականացնելու մասին որոշումն ընդունում է ռոտացիա իրականացնելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ:

(7-րդ կետը փոփ. 04.08.22 N 1188-Ն)

8. Ռոտացիայի ենթակա են մաքսային ծառայության հետևյալ պաշտոններն զբաղեցնող մաքսային ծառայողները`

1) Մաքսային մարմնի մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, ներքին անվտանգության, մաքսանենգության դեմ պայքարի վարչություններում`

ա. բաժնի պետը,

բ. բաժնի պետի տեղակալը,

գ. բաժանմունքի պետը,

դ. բաժանմունքի պետի տեղակալը,

ե. գլխավոր մաքսային տեսուչը,

զ. ավագ մաքսային տեսուչը,

է. մաքսային տեսուչը.

2) Մաքսային մարմնի մաքսատուն-վարչություններում, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունում`

ա. պետը,

բ. պետի տեղակալը,

գ. բաժնի պետը,

դ. բաժնի պետի տեղակալը,

ե. բաժանմունքի պետը,

զ. բաժանմունքի պետի տեղակալը,

է. գլխավոր մաքսային տեսուչը,

ը. ավագ մաքսային տեսուչը,

թ. մաքսային տեսուչը.

3) մաքսային կետ-բաժիններում`

ա. պետը,

բ. պետի տեղակալը,

գ. բաժանմունքի պետը,

դ. բաժանմունքի պետի տեղակալը,

ե. գլխավոր մաքսային տեսուչը,

զ. ավագ մաքսային տեսուչը,

է. մաքսային տեսուչը:

(8-րդ կետը խմբ. 04.08.22 N 1188-Ն)

(հավելվածը խմբ., փոփ. 04.08.22 N 1188-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։