Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՏԵՍԱԿ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-08-11-ից մինչև 2011-11-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-11-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605259

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 հունիսի 2005 թ.

ք. Երևան N 11-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՏԵՍԱԿ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Քվեարկության ընթացքում քվեաթերթիկում ընտրողի կողմից կատարվող որպես միատեսակ նշագրում սահմանել V նշանը։

2. Ընտրողը քվեաթերթիկում նշում է կատարում այն թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվան դիմացի` նշումի համար նախատեսված, դատարկ քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «Կողմ եմ» բառերի, եթե դեմ՝ «Դեմ եմ» բառերի դիմացի` նշումի համար նախատեսված, դատարկ քառանկյունում: Քվեաթերթիկը վավեր է, եթե պարունակում է սույն որոշման 1-ին կետով սահմանված կամ դրան նմանվող նշում և կատարված նշումը հստակ ու աներկբա արտահայտում է ընտրողի մտադրությունը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 15-ի «Քվեաթերթիկում ընտրողի կողմից միատեսակ նշում կատարելու մասին» N 8/1-Ն որոշումը:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ Գ. Ազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։