Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-08-11-ից մինչև 2011-11-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-11-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605262

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 հունիսի 2005 թ.

ք. Երևան N 15-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել համայնքի ղեկավարի կողմից ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին տեղեկացնելու կարգը (Հավելված 1):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. նոյեմբերի 20-ի «Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնների կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին և տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» N 18/3-Ն որոշումը:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ` Գ. Ազարյան

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2005 թ. հունիսի 22-ի

թիվ 15-Ն որոշման

Կ Ա Ր Գ

Համայնքի ղեկավարի կողմից ընտրական տեղամասերի եվ տեղամասային կենտրոնների կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին տեղեկացնելու

1. Ընտրական տեղամասերի կազմավորումից հետո` երկօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը կազմում է ընտրական տեղամասերի ու տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի և յուրաքանչյուր ընտրական տեղամասի նկարագրի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող հայտարարություններ համաձայն սույն որոշման թիվ 1/1 և 1/2 հավելվածների:

2. Համայնքի ղեկավարը ստորագրված և կնքված հայտարարությունների երկուական օրինակ ուղարկում է տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին:

3. Սույն կարգի 1-ին կետում նշված ժամկետում, համայնքի ղեկավարը համայնքի վարչական շենքում (քաղաքապետարան, թաղապետարան, գյուղապետարան) տեսանելի վայրում փակցնում է ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի վերաբերյալ հայտարարություն:

4. Տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարը` հայտարարությունները ստանալուց հետո, տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի վայրում, փակցնում է համայնքի ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի և տվյալ ընտրական տեղամասի նկարագրի վերաբերյալ հայտարարություններ`համաձայն սույն կարգի թիվ 1/1 և թիվ 1/2 հավելվածների:

5. Նման հայտարարություններ փակցվում են նաև համայնքի ենթակայության կամ համայնքի տարածքում գտնվող վարչական այլ շենքերում (թաղապետարանների բնակշահագործման գրասենյակներ, համատիրություններ, փոստային բաժանմունքներ և այլն) կամ մարդաշատ այլ վայրերում:

Հավելված 1/1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2005 թ. հունիսի 22-ի

թիվ 15-Ն որոշման

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

__________ ՄԱՐԶԻ _______________________ ՀԱՄԱՅՆՔԻ

ընտրական տեղամասերի ու տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի վերաբերյալ

Ընտրական

տեղամասի համարը Տեղամասային կենտրոնի

գտնվելու վայրի հասցեն և անվանումը

Համայնքի ղեկավար ______________________

(ստորագրություն)

Կ.Տ

Հավելված 1/2

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2005 թ. հունիսի 22-ի

թիվ 15-Ն որոշման

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

__________ ՄԱՐԶԻ _______________________ ՀԱՄԱՅՆՔԻ

թիվ ________ ընտրական տեղամասի նկարագրի վերաբերյալ

Տեղամասային կենտրոնի գտնվելու

վայրի հասցեն և անվանումը Ընտրական տեղամասի նկարագիրը (նշվում է տվյալ ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի, տների հասցեները)

Համայնքի ղեկավար ______________________

(ստորագրություն)

Կ.Տ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։