Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՏՈՒՆԵՐԻ ԶՈՒԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԻԳԻԵՆԻԿ ՍԻԼԻԿԱԳԵԼԱՅԻՆ ԼՑԱՆՅՈՒԹԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունվարի 2020 թվականի թիվ 15 քաղ. Մոսկվա

ԿԱՏՈՒՆԵՐԻ ԶՈՒԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԻԳԻԵՆԻԿ ՍԻԼԻԿԱԳԵԼԱՅԻՆ ԼՑԱՆՅՈՒԹԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կատուների զուգարանի համար նախատեսված հիգիենիկ սիլիկագելային լցանյութը, որը կազմված է անգույն հատիկների և ապրանքի սպառողական գրավչությունը բարձրացնելու նպատակով ներկանյութերով ներկված հատիկների (ներկող նյութերը չեն օգտագործվում ապրանքի նույնականացումը դյուրացնելու կամ դրա անվտանգության նպատակներով) տեսքով ամորֆ սիլիցիումի երկօքսիդից (99-100 զանգ.%)՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 3824 ապրանքային դիրքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։