Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵԼՈՒՆԴՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-08-11-ից մինչև 2007-03-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-03-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605265

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 հունիսի 2005 թ.

ք. Երևան N 17-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵԼՈՒՆԴՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի, 53-րդ հոդվածի 1-ին կետով և 56-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկների և օգտագործված քվեաթերթիկների ելունդների պահպանման կարգը (Հավելված 1)։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. սեպտեմբերի 4-ի «Ստորագրված քվեաթերթիկների պահպանման և հատկացման կարգը սահմանելու մասին» N 11/3-Ն որոշումը։

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ` Գ. Ազարյան

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2005 թ. հունիսի 22-ի

թիվ 17-Ն որոշման

Կ Ա Ր Գ

Տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկների ԵՎ օգտագործված քվեաթերթիկների ելունդների պահպանման

1. Քվեարկության նախորդ օրը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում ստորագրված և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով կապված քվեաթերթիկների կապերը (փաթեթները) դրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերի և կնիքի փաթեթի պահպանման համար նախատեսված հատուկ չհրկիզվող պահարանում:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներն ավարտելուց հետո, չհրկիզվող պահարանը փակում, փակման մասում թղթով սոսնձում է: Սոսնձված թղթի վրա ստորագրում են հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղար, հանձնաժողովի մյուս անդամները և (կամ) վստահված անձինք ևս կարող են ստորագրել, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում հանձնաժողովի գործավարության մատյանում:

3. Հատուկ չհրկիզվող պահարանը, հանձնաժողովի նախագահի կողմից հանձնվում է պահպանման ոստիկանության աշխատակիցներին, որի մասին` հանձնաժողովի գործավարության մատյանում, կազմվում է հանձնման-ընդունման արձանագրություն:

4. Քվեարկության օրը՝ ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ստուգելով հատուկ չհրկիզվող պահարանին սոսնձված թղթի ամբողջականությունը, ոստիկանության աշխատակիցներից ընդունում է պահարանը, որի մասին կազմվում է արձանագրություն` հանձնաժողովի գործավարության մատյանում:

5. Քվեարկության ընթացքում, քվեաթերթիկների սպառման դեպքում քվեաթերթիկներ հատկացնող անդամը օգտագործված քվեաթերթիկների ելունդների կապը հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

Հանձնաժողովի նախագահը օգտագործված քվեաթերթիկների ելունդների կապը դնում է չհրկիզվող պահարանում, իսկ քվեաթերթիկներ հատկացնող անդամին տալիս է քվեաթերթիկների նոր կապ (փաթեթ)՝ համապատասխան գրառում կատարելով գործավարության մատյանում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։