Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ«ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԿՀ N 328 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 օգոստոսի 2022 թվականի

ք. Երևան թիվ 106-Ա

«ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԿՀ N 328 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ընկերության 2022 թվականի հուլիսի 22-ի ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և 2022 թվականի մարտի 29-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 328 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դիմումները` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

Բավարարել «ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ընկերության դիմումները`

1. Տրամադրել «ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։

2. Ուժը կորցրած ճանաչել «ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ընկերությանը 2022 թվականի մարտի 29-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 328 լիցենզիան։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ Տ. ՀակոբՅԱՆ

2022 թ. օգոստոսի 5

ք. Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։