Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2020 թվականի թիվ 67 քաղ. Մոսկվա

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 18-րդ կետի 14-րդ ենթակետն առաջին պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Ռուսաստանի Դաշնությունում ի լրումն 1-ին համարի ներքո նշված տեղեկությունների, ապրանքն արտադրողի (պատրաստողի) մասին տեղեկությունների առկայության դեպքում նշվում են ապրանքն արտադրողի (պատրաստողի) հարկային համարը (սույն կարգի 14.1 կետին համապատասխան) և ծածկագիրը՝ Վարչատարածքային բաժանման օբյեկտների համառուսաստանյան դասակարգչին համապատասխան (ՎՏԲՕՀՌԴ): Եթե որպես ապրանքն արտադրող (պատրաստող) ներկայանում է օտարերկրյա անձը, ինչպես նաև Միության ոչ այն անդամ պետությունում գրանցված անձը, որի մաքսային մարմին ներկայացվում է ԱՀ, ապա հարկային համարը և Վարչատարածքային բաժանման օբյեկտների համառուսաստանյան դասակարգչին համապատասխան (ՎՏԲՕՀՌԴ) ծածկագիրը չեն նշվում:».

բ) X.4 բաժնի 41.20 կետում՝

13-րդ ենթակետը հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Ժամանակավոր ԱՀ-ում ապրանքներն արտադրողի (պատրաստողի) մասին տեղեկություններ չեն նշվում:».

14-րդ ենթակետից «1.1 համարի ներքո» բառերը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի փետրվարի 1-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Մ. Մյասնիկովիչ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։