Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-08-25-ից մինչև 2007-03-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-03-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

19 հուլիսի 2005 թ.

ք. Երևան N 31-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 27-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանություններ անցկացնելու կարգը (Հավելված 1):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 10/7-Ն որոշումը:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ` Գ. Ազարյան

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2005 թ. հուլիսի 19-ի

թիվ 31-Ն որոշման

Կ Ա Ր Գ

Տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանություններ անցկացնելու

1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի երեք անդամի, որոնք պարտավոր են նույն օրը՝ մինչև ժամը 24.00-ն ստորագրել բոլոր քվեաթերթիկները: Ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների հակառակ կողմում՝ քվեաթերթիկի հատման (պերֆորացման) գծից ներքև, սակայն այնպես, որ քվեաթերթիկը ներքևի աջ կամ ձախ մասից մարելու դեպքում ստորագրությունները չվնասվեն:

1.1. Քվեաթերթիկները ստորագրելու համար անցկացվող վիճակահանությանը մասնակցում են տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները:

1.2. Վիճակահանությունը կազմակերպելու նպատակով հանձնաժողովի նախագահը նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից երեքի վրա նշում է կատարում: Թերթիկները քառապատիկ ծալում է՝ այնպես, որ չտարբերվեն միմյանցից և գցում վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ:

1.3. Ըստ հանձնաժողովի անդամների ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում՝ ըստ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ:

1.4. Քվեաթերթիկները ստորագրում է հանձնաժողովի այն երեք անդամը, ում վիճակահանության արդյունքում բաժին է ընկել նշում պարունակող թերթիկ:

1.5. Վիճակահանության արդյունքներն արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում:

2. Քվեարկության օրը՝ ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը, տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում, վիճակահանությամբ որոշում է ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին՝ յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեաթերթիկներ հատկացնող, քվեաթերթիկների կնքման և քվեատուփի համար պատասխանատու մեկական անդամի: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում։ Նրանք փոխարինում են հանձնաժողովի մյուս անդամներին՝ նրանց բացակայության ընթացքում:

2.1. Վիճակահանությունը կազմակերպելու նպատակով հանձնաժողովի նախագահը վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է իրարից չտարբերվող թերթիկներ, որոնց վրա լրացնում է՝

ա) «Ընտրողների գրանցումն իրականացնող» (1, իսկ 1000-ից ավելի ընտրող ընդգրկող տեղամասի դեպքում՝ 2 հատ թերթիկ),

բ) «Քվեաթերթիկներ հատկացնող» (1 հատ),

գ) «Քվեաթերթիկները կնքող» (1 հատ),

դ) «Քվեատուփի համար պատասխանատու» (1 հատ) բառերը:

Թերթիկները քառապատիկ ծալում է այնպես, որ չտարբերվեն միմյանցից և գցում վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ:

2.2. Ըստ հանձնաժողովի անդամների ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում՝ ըստ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ, բարձրաձայն կարդում թերթիկի վրա գրվածը և թերթիկը փոխանցում հանձնաժողովի նախագահին:

2.3. Վիճակահանության արդյունքում, ըստ հանձնաժողովի անդամներին բաժին ընկած թերթիկների նշումների, հանձնաժողովի անդամների միջև բաշխվում են քվեարկությունը կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված պարտականությունները:

2.4. Վիճակահանության արդյունքում առանց նշումի թերթիկ հանած հանձնաժողովի անդամը կատարում է հանձնաժողովի նախագահի՝ քվեարկության կազմակերպմանն ուղղված հանձնարարականները:

2.5. Վիճակահանության արդյունքներն արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։