Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ+ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 օգոստոսի 2022 թվականի N 1225-Ա

«ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ+ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի «է» և 6-րդ մասի «զ» կետերը, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում փայերի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված (հատկացվող) դրամական միջոցների (այսուհետ՝ դրամական միջոցներ) հաշվին ծախսերի կազմակերպումն իրականացվում է ընկերության բանկային սպասարկումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության գանձապետարանում բացված գանձապետական հաշվով (հաշիվներով):

2. Ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը սույն որոշման 1-ին կետում նշված նպատակով հատկացված և չծախսված դրամական միջոցների փոխանցումն ընկերության բանկային սպասարկման համար բացված գանձապետական հաշվին (հաշիվներին):

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

11.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։