ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 920-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. «ԱՐՄԻԱ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և «Թվային հեղափոխություն» համառուսական համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի օգոստոսի 14-20-ը Ռուսաստանի Դաշնություն (Կուբինկա և Կալուգա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ռոբերտ Խաչատրյանի և Գևորգ Մանթաշյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Արտյոմ Մեհրաբյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով ռազմարդյունաբերության կոմիտեի պահպանման ծախսերի համար նախատեսված՝ արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
11.08.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 920-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ռ․ Խաչատրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (2022 թվականի օգոստոսի 17-18-ը Կուբինկա, օգոստոսի 19-20-ը Կալուգա)
Գ․ Մանթաշյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ (2022 թվականի օգոս- տոսի 17-18-ը Կուբինկա, օգոստոսի 19-20-ը Կալուգա)
Ա․ Մեհրաբյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ (2022 թվականի օգոստոսի 14-19-ը Կուբինկա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
11.08.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ