Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2022 թվականի N 1244-Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Սիսիան համայնք, Սիսիան քաղաք, Իսրայելյան փողոց 67/1 հասցեում գտնվող, ընդհանուր 0․2102 հա մակերեսով հողամասը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` N 02092020-09-0008, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը` 3․946․926,0 (երեք միլիոն ինը հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր քսանվեց) դրամ) ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ ամրացվող գույքի հաշվառումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

11.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։