Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2020 թվականի թիվ 132 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի իրագործման նպատակներով և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 5-րդ հոդվածին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխանակման ենթակա՝ տոհմային կենդանիների և սելեկցիոն նվաճումների մասին տեղեկությունների կազմը։

2. Սահմանել, որ՝

ա) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) միջև տոհմային կենդանիների և սելեկցիոն նվաճումների մասին տեղեկությունների փոխանակումն իրականացվում է «Տոհմային անասնաբուծության ոլորտում տոհմային կենդանիների և սելեկցիոն նվաճումների մասին տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության միջոցով.

բ) մինչ սույն կետի «ա» ենթակետում նշված ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելը` անդամ պետությունների լիազորված մարմինները, որոնց իրավասությանն են վերապահված տոհմային անասնաբուծության հարցերը, փոխանակվում են (թղթային կրիչի վրա և (կամ) էլեկտրոնային տեսքով) հետևյալ տեղեկություններով՝

անդամ պետությունների միջև տեղափոխվող տոհմային արտադրանքի մասին՝ տոհմային արտադրանքի տոհմային վկայականների (հավաստագրերի, անձնագրերի) տրամադրման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում.

սելեկցիոն նվաճումների մասին՝ դրանք գրանցելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի

ժամանակավոր պաշտոնակատար՝ Վ. Նազարենկո

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի հոկտեմբերի 27-ի

թիվ 132 որոշմամբ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։