Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 18 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 2020 թվականի թիվ 3 քաղ. Մինսկ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 18 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 հանձնարարականի կատարման արդյունքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի զեկույցի արդյունքներով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը, նշելով Եվրասիական տնտեսական միության մարմինների դերը պողպատի անդրսահմանային շուկայում հարաբերությունների կարգավորման մեջ, որոշեց.

1. Ի գիտություն ընդունել՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների վերացմանը և մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկությանը համապատասխան մշակված՝ «Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատ» [Новолипецкий металлургический комбинат] հանրային բաժնետիրական ընկերության և «ՎԻԶ-Ստալ» [ВИЗ-Сталь] սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առևտրաիրացման քաղաքականության իրագործման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը՝ ճանաչելով անդրսահմանային շուկայում մրցակցության կանոնների խախտման մասին թիվ 22-AS-01 գործի վերաբերյալ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների վերացման մասին հարցը կարգավորված:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ առաջիկա նիստում քննարկել անդրսահմանային շուկայում մրցակցության կանոնների խախտման մասին թիվ 22-AS-01 գործի քննությունը դադարեցնելու վերաբերյալ հարցը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի «Անդրսահմանային շուկայում մրցակցության կանոնների խախտման մասին թիվ 22-AS-01 գործով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածը խախտելու փաստն արձանագրելու մասին» թիվ 130 որոշումը ճանաչել ուժը կորցրած և իրավական հետևանքներ չառաջացնող:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից՝

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։