Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԱՆՑԻՉՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2020 թվականի թիվ 152 քաղ. Մոսկվա

ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԱՆՑԻՉՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Տրանսֆորմատորի համար ներանցիչը, որը ներսում հոսանքատար մետաղական ձողով ճենապակե միջանցուկ մեկուսիչ է, որը դրվում է յուղային տրանսֆորմատորի կափարիչի կամ կողային պատի հատուկ նախատեսված անցքերի մեջ, նախատեսված է տրանսֆորմատորի փաթույթների ծայրերը 1000 Վ-ից ավելի լարման համար հաշվարկված էլեկտրական ցանցին միացնելիս դրանց ներանցման և արտանցման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8535 90 000 ենթադիրքում։

2. Տրանսֆորմատորի համար ներանցիչը, որը ներսում հոսանքատար մետաղական ձողով ճենապակե միջանցուկ մեկուսիչ է, որը դրվում է յուղային տրանսֆորմատորի կափարիչի կամ կողային պատի հատուկ նախատեսված անցքերի մեջ, նախատեսված է տրանսֆորմատորի փաթույթների ծայրերը 1000 Վ-ից ոչ ավելի լարման համար հաշվարկված էլեկտրական ցանցին միացնելիս դրանց ներանցման և արտանցման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8535 90 ենթադիրքում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։