Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ՄՄ ՏԿ 009/2011) ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-12-30-ից մինչև 2022-12-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-12-11Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2020 թվականի թիվ 156 քաղ. Մոսկվա

ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ՄՄ ՏԿ 009/2011) ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 237 որոշմամբ հաստատված՝ կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի՝

2020 թվականի նոյեմբերի 24-ի

թիվ 156 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարվող

Լրացնել հետևյալ բովանդակությամբ 80 - 95 դիրքերով՝

80 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Վերլուծական մեթոդներ։ ՀՔ/ՈՒՄ մեթոդ՝ կոսմետիկական արտադրանքում 22 օրգանական ՈՒՄ ֆիլտրերի նույնականացման և քանակական որոշման համար։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԵՆ 17156:2018-ի հիման վրա 5-րդ հոդվածի 2.5 և 7-րդ կետեր 2020 2021 Բելառուսի Հանրապետություն

81 71.100.40

07.100.40 Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Մանրէաբանություն։ Կոսմետիկական արտադրանքի հակամանրէային պաշտպանության գնահատում։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 11930:2019 հիման վրա, և ԳՕՍՏ ԻՍՕ 11930-2014-ի վերանայում 5-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետեր 2021 2022 Ռուսաստանի Դաշնություն

82 71.100.70

01.040.71 Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Հիդրոլատների օրգանական ինդեքսի հաշվարկ։ Տեղեկատու տեղեկություններ՝ ԻՍՕ 16128-2-ի համար.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ/ՏՀ 23199:2019-ի հիման վրա 5-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ կետեր, 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2021 2022 Ռուսաստանի Դաշնություն

83 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Եզրույթներ։ Լուծամզուքի գոլորշիացման մեթոդներ և օրգանական ցուցանիշների հաշվարկ։ Տեղեկատու տեղեկություններ՝ ԻՍՕ 16128-2-ի կիրառման համար.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ/ՏՀ 22582:2019-ի հիման վրա 5-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ կետեր, 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2021 2022 Ռուսաստանի Դաշնություն

84 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Ընդունման կանոններ, փորձանմուշների ընտրություն, զգայաորոշման փորձարկումների մեթոդներ։ ԳՕՍՏ 29188.0-2014-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 3-6-րդ կետեր 2021 2022 Բելառուսի Հանրապետություն

85 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Ջրածնային ցուցանիշի (pH) որոշման մեթոդ։

ԳՕՍՏ 29188.2-2014-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 3-րդ կետ 2021 2022 Բելառուսի Հանրապետություն

86 71.100.70 Օճառ ձեռքի՝ պինդ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ. ԳՕՍՏ 28546-2014-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 5-9-րդ կետեր 2021 2022 Բելառուսի Հանրապետություն

87 71.100.60 Քաղցր նարնջի [Citrus sinensis (L.)] եթերայուղ։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 3140:2019-ի հիման վրա 2-րդ հոդվածի 3-րդ կետ 2021 2022 Ղազախստանի Հանրապետություն

88 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Արևից պաշտպանվելու փորձարկումների մեթոդներ։ Կենդանի օրգանիզմների վրա (in vivo) արևապաշտպան գործոնի (SPF) որոշում։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 24444:2019-ի հիման վրա, և ԳՕՍՏ ԻՍՕ 24444-2013-ի վերանայում 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2021 2022 Ռուսաստանի Դաշնություն

89 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Վերլուծական մեթոդներ։ Գլոբալ մոտեցման մշակում՝ քանակական վերլուծական մեթոդների ստուգման համար։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ/ՏՄ 22176:2020-ի հիման վրա 5-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ և 7-րդ կետեր 2021 2023 Բելառուսի Հանրապետություն

90 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Արևից պաշտպանվելու փորձարկումների մեթոդներ։ Ջուրն ընկղմելու մեթոդ՝ ջրակայունության որոշման համար։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 16217:2020-ի հիման վրա 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2022 2024 Ռուսաստանի Դաշնություն

91 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Արևից պաշտպանվելու փորձարկումների մեթոդներ։ Ջրակայունության տոկոսի որոշում։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 18861:2020-ի հիման վրա 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2022 2024 Ռուսաստանի Դաշնություն

92 71.100.40

07.100.40 Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Մանրէաբանություն։ Ներծծված կամ զետեղված արտադրանքի մանրէաբանական հսկողություն։ Անձեռոցիկներ և դիմակներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 21322:2020-ի հիման վրա 5-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետեր 2021 2023 Բելառուսի Հանրապետություն

93 71.100.70

97.170 Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Ատամների սպիտակեցման միջոցներ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ։ ԻՍՕ 28399:2020 հիման վրա ԳՕՍՏ 34436-2018-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի, 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր 2021 2023 Բելառուսի Հանրապետություն

94 71.100.60 Կիտրոնի էվկալիպտի (Eucalyptus citriodora Hook.) եթերայուղ։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ ԻՍՕ 3044-2017-ի վերանայում՝ հաշվի առնելով ԻՍՕ 3044:2020-ը 2-րդ հոդվածի 3-րդ կետ 2021 2022 Ղազախստանի Հանրապետություն

95 07.100.40 Արտադրանք կոսմետիկական։ Մանրէաբանություն։ Մանրէաբանական ցածր ռիսկայնությամբ արտադրանքի ռիսկի գնահատման և նույնականացման ղեկավար ցուցումներ։

ԳՕՍՏ ԻՍՕ 29621-2013-ի վերանայում՝ հաշվի առնելով ԻՍՕ 29621:2017-ը 5-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետեր 2021 2022 Ղազախստանի Հանրապետություն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։