Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՊԱԼԱՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 178 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՊԱԼԱՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն «Դելռուս» փակ բաժնետիրական ընկերության և «Դելռուս ՂՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին» թիվ 165 որոշումը բողոքարկելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության դատարանի բողոքարկման պալատի 2020 թվականի նոյեմբերի 6-ի որոշման և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 2 հավելված) 111-րդ կետով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրման կարգի» 44-րդ կետով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին» թիվ 165 որոշման 2-8-րդ կետերը:

2. Վերսկսել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին թիվ 22-2018/Д-01 գործի քննությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։