ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2020 թվականի թիվ 5 քաղ. Ալմաթի
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱԿ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՄՈՏ ՏԵՂԱԿԱՅՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ 69 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից միակ մատակարարի մոտ տեղակայվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝
«6. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից մասնագիտացված փորձագիտական հետազոտությունների (ուսումնասիրությունների), այդ թվում՝ գիտահետազոտական աշխատանքների տեսքով, իրականացում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Ժ. Ռազակով Ա. Օվերչուկ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: