Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 477-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

9 օգոստոսի 2022 թ. N 823-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 477-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2020 թվականի մայիսի 27-ի «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 102-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 477‑Ն հրամանով հաստատված N 1 հավելվածում (այսուհետև՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) Հավելված N 1-ի «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության» օրինակելի ձևի աղյուսակի 12-րդ կետում «Թերթ» բառը փոխարինել «Էջերի քանակը» բառերով,

2) Հավելված N 1-ի 6-րդ կետի առաջին նախադասությունից հետո անհրաժեշտ է լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում այս դաշտում անհրաժեշտ է ամբողջությամբ արտացոլել Կազմակերպության կանոնադրության համապատասխան բաժնում առկա գործունեության առարկան և նպատակները։»,

3) Հավելված N 1-ի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.Հաշվետվության 6-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը՝ բացառությամբ հանրային միջոցներով իրականացվածները, յուրաքանչյուր ծրագրի անվանումը և վայրը, ծրագրի նպատակը և կարգավիճակը (ավարտված կամ ընթացքի մեջ): Մեկից ավելի ծրագրեր կամ դրանք տարբեր վայրերում իրականացնելու դեպքում լրացուցիչ տողեր ավելացվում են նույն կետում առկա ստեղնի միջոցով: Ընդ որում ծրագրերի իրականացման վայրը նշելու դեպքում անհրաժեշտ է նշել դրա իրականացման երկիրը, իսկ Հայաստանի Հանրապետությունում ծրագրերի իրականացման դեպքում` նաև մարզը և համայնքը։»,

4) Հավելված N 1-ի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10.Հաշվետվության 7-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից հանրային միջոցներով իրականացված ծրագրերը՝ յուրաքանչյուր ծրագրի անվանումը և վայրը, ծրագրի կարգավիճակը, նպատակը և հիմնական արդյունքները (ծրագրի իրականացման արդյունքում կատարված աշխատանքի համառոտ նկարագրությունը): Մեկից ավելի ծրագրեր կամ դրանք տարբեր վայրերում իրականացնելու դեպքում լրացուցիչ տողեր ավելացվում են նույն կետում առկա ստեղնի միջոցով: Ընդ որում ծրագրերի իրականացման վայրը նշելու դեպքում անհրաժեշտ է նշել դրա իրականացման երկիրը, իսկ Հայաստանի Հանրապետությունում ծրագրերի իրականացման դեպքում` նաև մարզը և համայնքը։»,

5) Հավելված N 1-ի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11.Հաշվետվության 8-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության տարեկան փաստացի մուտքերի՝ այդ թվում ստացված հանրային միջոցների, ընդհանուր գումարը. 8.1 կետում՝ դրամական միջոցները, 8.2 կետում՝ դրամական միջոցներից տարբերվող այլ գույքը` հաշվապահական հաշվեկշռում արտացոլված արժեքով։»,

6) Հավելված N 1-ի 13-րդ կետում «օգտագործված» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ ծախսված)» բառերը,

7) Հավելված N 1-ի 19-րդ կետում «հաշվետվությունը» բառից հետո լրացնել «ներբեռնելուց, ստորագրելուց և վերբեռնելուց հետո» բառերը,

8) Հավելված N 1-ի 21-րդ կետում «լրացվում է» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված եկամուտների և ծախսերի հաշվառման դրամարկղային մեթոդի կիրառմամբ, հայերեն,» բառերը։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:

Ռ. Բադասյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։