ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2020 թվականի թիվ 76 քաղ. Մինսկ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթի 14-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հուլիսի 15-ի թիվ 42 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության բյուջետային դասակարգման կազմի և կառուցվածքի մասին» հիմնադրույթի 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«42»՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության միջոցների փոխանցում՝ Եվրասիական տնտեսական միությունում՝ մրցակցության ոլորտում, իրավական կարգավորման և քաղաքականության փորձագիտական ուսումնասիրություն անցկացնելու համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և գործում է Եվրասիական տնտեսական միության 2021 թվականի բյուջեի ձևավորման և կատարման ժամանակ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից՝
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Է. Ասրանդիև Ա. Օվերչուկ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: