ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2020 թվականի թիվ 112 քաղ. Մինսկ
«ԱՇԽԱՏԱՆՔ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՈՐՈՆՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ» ՆԱԽԱԳԾԻ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 9-ի «««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի իրագործման մասին» թիվ 89 որոշման իրականացման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 89 որոշմամբ հաստատված՝ ««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի անձնագրի 9-րդ բաժինը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը իրավատիրոջ իրավունքով անդամ պետությունների ազգային պատվիրատու-համակարգողներին է փոխանցում նշված տիպային ծրագրային ապահովումը, տեխնիկական և շահագործման փաստաթղթերը՝ տիպային ծրագրային ապահովման համակարգի ինտեգրման մասով աշխատանքներն ու անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերով (ազգային բաղադրիչներով) API մեթոդներն իրականացնելու համար, և հետագայում անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերի (ազգային բաղադրիչների) կազմում այն օգտագործելու նպատակով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից տիպային ծրագրային ապահովման, նախագծի իրագործման շրջանակներում մշակված՝ տեխնիկական և շահագործման փաստաթղթերի մասով իրավունքների փոխանցումը անդամ պետությունների ազգային պատվիրատու-համակարգողներին իրականացվում է անհատույց հիմքով՝ հասարակ (ոչ բացառիկ) լիցենզիա տրամադրելու մասին կնքվող լիցենզային պայմանագրին համապատասխան, և ձևակերպվում է ընդունման-հանձնման ակտով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից՝
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Ա. Նովիկով Ա. Օվերչուկ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: