Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ

12 մարտի 2001 թ.

ք. Արտաշատ N 15

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Համաձայն ՀՀ նախագահի 06.05.1997 թ. «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» N 728 հրամանագրի 1-14 կետի «ա» ենթակետի հաստատել ՀՀ Արարատի մարզում միջհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների երթակարգավարական սպասարկման մրցույթի անցկացման կարգը (կցվում է):

2. Մրցույթի անցկացման կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման համար:

Արարատի մարզպետ` Ա. Սարգսյան

Կ Ա Ր Գ

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն կարգով սահմանվում է Արարատի մարզում ավտոկայարաններից և այլ ուղևորափոխադրումների համար նախատեսված տարածքներից միջհամայնքային երթուղիները սպասարկող ուղևորափոխադրողներին երթակարգավարական ծառայություն մատուցող սուբյեկտի մրցութային կարգով ընտրության գործընթացը:

2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2.1. Մրցութային հանձնաժողովը ստեղծվում է Արարատի մարզպետի կարգադրությամբ:

2.2. Մրցութային հանձնաժողովը հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին, ընդունում է հայտեր (հավելված 1), նախապատրաստում և իրականացնում է մրցույթը, որոշում է մրցույթի հաղթողին:

2.3. Մրցութային հանձնաժողովը չի կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) տնտեսվարող սուբյեկտների մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե դա նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:

3. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

3.1. Մրցույթը սկսելուց առնվազն 30 օր առաջ մրցութային հանձնաժողովը մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է համապատասխան տեղեկատվություն մրցույթի պայմանների մասին, որտեղ նշվում է`

- մրցույթի առարկան.

- մասնակիցներին ներկայացվող պահանջները.

- մրցույթի մասնակցի գրանցման վճարի չափը, պայմանները.

- մրցույթի առարկային նախապես ծանոթանալու հնարավորությունները և կարգը.

- հայտի ներկայացման վերջին ժամկետը.

- մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը.

- հեռախոսահամար, որով կարելի է ստանալ լրացուցիչ տեղեկություններ:

4. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

4.1. Մրցույթին մասնակցում է այն սուբյեկտը, որը բավարարում է սույն կարգի 8.1. կետի բոլոր պահանջները:

4.2. Առավելություն կստանա այն մասնակիցը, որը կառաջարկի ուղևորափոխադրողների երթակարգավարական ծառայության մատուցման նվազագույն գին:

Հավասար ցուցանիշների դեպքում նախապատվությունը կտրվի ըստ`

- երթակարգավարի մասնագիտական պատրաստվածության.

- երթակարգավարի աշխատանքային ստաժի.

- երթակարգավարական կետի տեխնիկական հագեցվածության առկա հնարավորությունների:

Հավասար պայմանների դեպքում ընտրությունը կատարվում է քվեարկության միջոցով:

Մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հանձնաժողովը կազմում է արդյունքների մասին ամփոփ արձանագրություն, որի օրինակը մնում է հանձնաժողովի մոտ:

Մասնակիցներից յուրաքանչյուրը ստանում է մեկական օրինակ:

4.3. Մրցույթի մասնակիցը կարող է մինչև մրցույթի օրը իր հայտը հետ վերցնել` այդ մասին գրավոր տեղյակ պահելով մրցութային հանձնաժողովին:

5. ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Մրցույթի արդյունքները մասնակիցների կողմից կարող են բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ

Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

- սահմանված ժամկետներում հանձնաժողովը նշված պայմաններին բավարարող ոչ մի առաջարկ չի ստացել.

- մրցույթի անցկացման ժամանակ խախտվել են սույն կանոնների պահանջները:

7. ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

Որոշումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում Արարատի մարզպետարանի և մրցույթի հաղթողի միջև կնքվում է երթուղիների երթակարգավարական սպասարկման պայմանագիր:

Եթե հաղթող ճանաչված սուբյեկտը 10 օրվա ընթացքում չի կնքում երթուղու երթակարգավարական սպասարկման պայմանագիրը, մրցույթի արդյունքները համարվում են անվավեր:

Մրցույթում հաղթած տնտեսվարող սուբյեկտի հետ կնքած պայմանագրում հաստատված երթակարգավարական սպասարկման գինը ենթակա է փոփոխման միայն հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:

8. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

8.1. Մրցույթին կարող են մասնակցել տնտեսվարող այն սուբյեկտները, որոնք գրանցված են ՀՀ պետռեգիստրում, ներկայացրել են մրցույթին մասնակցելու հայտը և ներքոհիշյալ փաստաթղթերը`

ա) երթակարգավարական կետի ինքնածախսածածկման հաշվարկ,

բ) այն վճարային փաստաթղթերը, որոնք հաստատում են մրցույթի մասնակցության և գրանցման համար կատարված վճարումների իսկությունը,

գ) երթակարգավարական սպասարկման նախատեսվելիք գինը,

դ) հարկային տեսչության տեղեկանքը` հարկային պարտավորությունների վերաբերյալ:

8.2. Մրցույթի մասնակիցներին ներկայացվում են հետևյալ պահանջները.

- մրցույթի մասնակիցը չպետք է հանդիսանա Արարատի մարզի միջհամայնքային հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրող.

- ունենա երաշխիքներ երթակարգավարական գործունեության հետ կապված միանվագ նյութական ծախսումների ապահովվածության վերաբերյալ:

9. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Մասնակցության վճարի չափը ներկայացվում է ՀՀ Արարատի մարզպետի հաստատմանը` մրցութային հանձնաժողովի կողմից և իր մեջ ներառում է մրցույթի կազմակերպման, անցկացման և այլ գրասենյակային ծախսեր:

Վճարը կարող է կանխիկ կամ փոխանցման կարգով մուծել հաշվարկային հաշիվ կամ դրամարկղ, որպես մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացման վճար, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 2 օր առաջ:

Վճարի դիմաց տրվում է համապատասխան ստացական, որը այնուհետև ներկայացվում է մրցութային հանձնաժողովին:

Մրցույթում չհաղթած մասնակցի կողմից մուծված գումարը չի վերադարձվում:

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզպետարան

Հ Ա Յ Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

Հայտատու _________________________________________________

Ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն, հեռախոսը

Խնդրում եմ ընդգրկել երթակարգավարական ծառայություն մատուցող սուբյեկտի ընտրության մրցույթին մասնակցելու հայտը

Կից ներկայացնում եմ հետևյալ տվյալները և փաստաթղթերի պատճենները.

1. Պետռեգիստրի վկայականի N _______

2. Վճարային փաստաթուղթ N ________

3. Երթակարգավարական սպասարկման նախատեսվելիք գինը

4. Լրացուցիչ տեղեկություններ ________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

Ներկայացված փաստաթղթերի ճշտության համար ստորագրում եմ

_________________ ____ ____________ 200 թ.

կ.տ.

Գործերն ընդունեց ________________________________________

ԳՐԱՆՑՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

29 մարտի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50201071

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։