Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 23.07.2002 Թ. ԹԻՎ 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 սեպտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 50303298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ

3 սեպտեմբերի 2003 թ.

ք. Արմավիր N 548-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 23.07.2002 Թ. ԹԻՎ 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թ. 14 հունիսի 2002 թ. թիվ 19-Ն որոշմամբ.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2002 թ. հուլիսի 23-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 33-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

որոշմամբ հաստատված թիվ 1 և թիվ 2 հավելվածներում`

ա) 6-րդ կետի «9» թիվը փոխարինել «6» թվով,

բ) 6-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի «երեք» բառը փոխարինել «երկու» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Մարզպետ` Ա. Հերոյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։