Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 Թ. ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ԹԻՎ 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 սեպտեմբերի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 50304230

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ

6 օգոստոսի 2004 թ.

ք. Արմավիր N 105-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 Թ. ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ԹԻՎ 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2002 թ. հուլիսի 23-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման Հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 33-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Որոշմամբ հաստատված Հավելված 1-ի`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան) աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ` Մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովների (այսուհետ` Հանձնաժողովներ) աշխատակարգը:».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հանձնաժողովները իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:».

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համակարգչում զետեղելու համար Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները առաջադրվում են Խորհրդից, Մարզպետարանից, գիտական և ուսումնական հաստատություններից:».

4) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.

«Սույն կետով նախատեսված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:».

5) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Մինչև Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Մարզպետարան ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Խորհրդի աշխատակազմի, գիտական և ուսումնական հաստատության միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:».

6) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Մարզպետարան ներկայացնելուց հետո Մարզպետարանի աշխատակազմը ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:».

7) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.

«5. Մարզպետարանը մրցույթի արդյունքները գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի կազմում, դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:».

8) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.

ա) երկու թեկնածու` Խորհրդի ներկայացուցիչներ.

բ) երկու թեկնածու` Մարզպետարանի ներկայացուցիչներ.

գ) երկու թեկնածու` գիտական և ուսումնական համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ.

դ) հասարակական կազմակերպություն:».

9) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Մարզպետարանի աշխատակազմը, մրցույթն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:».

10) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայելու և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:».

11) 9-րդ կետի «որոշմամբ» բառից հետո լրացնել «մարզպետը» բառը:».

12) 10-րդ կետի «մասնակցությունը» բառից հետո լրացնել «Հանձնաժողովի հետագա աշխատանքներին» բառերը:».

13) 10-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:».

14) 13-րդ կետի`

ա) «ե» ենթակետի «մասնակիցների» բառից հետո շարադրել «(այսուհետ` Մասնակիցներ)» բառերը.

բ) «թ» ենթակետից հանել «հաստատում և» բառը.

գ) «ժգ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

դ) «ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժը) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն».

ե) «ժթ» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթ» բառերով.

15) 20-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

16) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը մարզպետարանի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:»:

2. Որոշմամբ հաստատված Հավելված 2-ի`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան) աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) ատեստավորման հանձնաժողովների (այսուհետ` Հանձնաժողովներ) աշխատակարգերը:».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգերով և այլ իրավական ակտերով:».

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համակարգչում զետեղելու համար Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներն առաջադրվում են Խորհրդից, Մարզպետարանից, գիտական և ուսումնական հաստատություններից:».

4) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր պարբերությամբ.

«Սույն կետով նախատեսված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում).

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամը կարող է մասնակցել:».

5) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Մինչև Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Մարզպետարան ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Խորհրդի աշխատակազմի, գիտական և ուսումնական հաստատությունների միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:».

6) 5-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«5. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Մարզպետարան ներկայացնելուց հետո Մարզպետարանի աշխատակազմը ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:».

7) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«5. Մարզպետարանը ատեստավորման արդյունքները գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի կազմում, դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու, անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:».

8) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից, ատեստավորումն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.

ա) երկու թեկնածու` Խորհրդի ներկայացուցիչներ.

բ) երկու թեկնածու` մարզպետարանի ներկայացուցիչներ.

գ) երկու թեկնածու` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ.

դ) հասարակական կազմակերպություն:».

9) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Մարզպետարանի աշխատակազմը, ատեստավորումն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:».

10) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:».

11) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:».

12) 13-րդ կետի`

ա) «ժա» ենթակետից հանել «հաստատում և» բառերը.

բ) «ժե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

գ) «ժթ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

դ) «ի» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «ատեստավորման փաթեթ» բառերով.

13) 20-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

14) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Հանձնաժողովի կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը Մարզպետարանի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:»:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության իրավաբանական բաժնի պետին` սույն որոշումը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Մարզպետ` Ա. Հերոյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։