Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՄԱԳՏՈՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-001835 ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 մայիս 2022 թ. N 2103-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՄԱԳՏՈՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-001835 ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, «ՄԱԳՏՈՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2022 թվականի մայիսի 16-ին ներկայացված հայտը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Վերաձևակերպել «ՄԱԳՏՈՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2015 թվականի օգոստոսի 3-ին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Կ-ԴԳ-001835 լիցենզիան` իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանելով Հայաստան, Երևան, Կենտրոն, Չարենցի փ., շ 42, բն.13 հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետի պարտականությունները կատարող Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՄԱԳՏՈՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։