ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 595-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԵԼԱՑԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ «ԽԵԼԱՑԻ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ» ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 35,430,526 դրամ ընդհանուր արժողությամբ «Խելացի գյուղատնտեսության զարգացման ուսումնական և վերապատրաստման կենտրոնի «խելացի անասնաշենքի» կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 01507028) կողմից «ՎԱՎԼ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00245923) հետ 2022 թվականի հուլիսի 4-ին կնքված N ՀԱԱՀ-ԳՀԱՇՁԲ-22/129 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 35,430,526 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1- ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
29.08.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 595-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԽԵԼԱՑԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ «ԽԵԼԱՑԻ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ» ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1 Ծրագրի նպատակը Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի ք․Սիսիան, Ռ․Իսրայելյան փողոց 73/1 հասցեում գտնվող ուսումնափորձարարական կենտրոնում (այսուհետ՝ Կենտրոն) «խելացի անասնաշենք»-ի, տարածքի ցանկապատման, արտաքին ջրամատակարարման և կոյուղու կառուցման շինարարական աշխատանքների իրականացումը, որը՝
1. Կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանը.
● Համալսարանի ուսանողների համար գործնական հմտությունների զարգացմանը և աշխատունակության բարձրացմանը, կունենա ուսումնաարտադրական և գիտափորձարարական նշանակություն ուսանողության և տարածաշրջանի ֆերմերների համար անասնաբուծության/անասնաբուժության բնագավառներում,
2. Կնպաստի Սիսիանի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը.
● Անասնաբուծության/անասնաբուժության, կաթի և մսամթերքի արտադրության մասնագետների պատրաստումը կնպաստի Սյունիքի մարզի և մերձակա համայնքներում նոր ֆերմերային տնտեսությունների և ագրոբիզնեսների աճին, ինչպես նաև գործող տնտեսություններում կլուծվի մասնագետների կարիքի հարցը:
● Կենտրոնի կրթական և պրակտիկ հմտությունների զարգացման ծրագրերը մատչելի կլինեն Սիսիանի տարածաշրջանի ազգաբնակչության և Արցախից տեղահանված ընտանիքների համար, և որպես գյուղատնտեսության վարման «խելացի» օրինակներ՝ կլինեն ուսանելի և ընդօրինակելի։ Խելացի և նորարարական լուծումները հնարավորություն կընձեռեն տնտեսավարողներին արդյունավետ և նպատակային օգտագործել ռեսուրսները՝ ապահովելով շահավետ արդյունքներ, որը իր հերթին կխթանի անասնապահությամբ զբաղվել ցանկացողների աճը տարածաշրջանում՝ ընդլայնելով արտադրական ծավալները ծախսարդյունավետ եղանակով:
2 Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3 Բարեգործը Հայ Օգնության Ֆոնդ (Նյու Յորք, ԱՄՆ), ի դեմս Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի, քաղաք Երևան 0010, Մովսես Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115
4 Ծրագիրը կատարողը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ (ՀԱԱՀ), Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Տերյան 74, ՀՎՀՀ՝ 01507028։
5 Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ, բնագավառը՝ կրթության։
6 Ծրագրի բյուջեն 35,430,526 դրամ
7 Բարեգործություն ստացողը Սյունիքի մարզի ու մերձակա համայնքների անասնապահությամբ զբաղվող ֆերմերներ, սկսնակ և գործող անասնաբույժներ, Սիսիանում և հարակից տարածքներում բնակվող Արցախից տեղահանված բնակչություն:
8 Ծրագրի իրականացման
տևողությունը 2022 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 10-ը։
9 Միջոցառումների նկարա- գրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական
միջոցների ծավալը Խելացի անասնաշենքի, կթման սրահի, կոյուղու, ջրամատակարարման, էլեկտրաֆիկացման, տարածքի ցանկապատման շինարարական աշխատանքների իրականացում՝ - 35,430,526 դրամ:
Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 10-ը:
10 Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու- թյունների համառոտ նկարագիրը, ծավալները և
նախատեսվող գինը Խելացի գյուղատնտեսության զարգացման ուսումնական և վերապատրաստման կենտրոնի «խելացի անասնաշենքի» շինարարական աշխատանքների իրականացում - 35,430,526 դրամ:
11 Ծրագրի իրականացման
հետ կապված կազմակեր- պական ծախսերը Չեն նախատեսվում:
12 Համագործակցությունը պետական կառավարման, տեղական
ինքնակառավարման
մարմինների, այլ կազմա- կերպությունների հետ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան և Սիսիանի համայնքապետարան։
13 Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերա- հսկողության մեխանիզմ-
ների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ
29.08.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ