ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2019 թվականի N 950-Ա
«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,307,412,953 դրամ ընդհանուր արժողությամբ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 13.04.2022 N 259-Ա, 29.08.22 N 590-Ա)
2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2015 թվականի մայիսի 22 ին կնքված N C0746 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` ամսական 263,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2019 թվականի հունիսի 4 ին կնքված N 0123405 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 1,440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2011 թվականի օգոստոսի 1-ին կնքված N 098/01/08/2011 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` ամսական 500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02225918) 2019 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված N 15-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ընթացիկ փաստաբանական ծառայությունների մատուցում՝ ամսական 375,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2019 թվականի նոյեմբերի 27-ին կնքված N 063/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում տվյալների փոխանցման և ինտերնետին համակցման ծառայությունների մատուցում` ամսական 390,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Քլինլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01847941) 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված պայմանագրում (2019 թվականի մայիսի 23-ի համաձայնագրի խմբագրությամբ) նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում մաքրման աշխատանքների իրականացում՝ ամսական 1,730,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00144609) 2019 թվականի հուլիսի 16-ին կնքված N 160719-մ1 պայմանագրում (2019 թվականի նոյեմբերի 27-ի համաձայնագրի խմբագրությամբ) նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում մեդիամոնիթորինգային ծառայությունների մատուցում՝ ամսական 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Քրոսս Նեթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01834381) 2010 թվականի մայիսի 5-ին կնքված N 5249 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 5,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Սիմոնյան» կրթական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. դեկտեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
դեկտեմբերի 24-ի N 950-Ա
որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ»
(վերնագիրը խմբ. 13.04.22 N 259-Ա)
1. Ծրագրի նպատակը Աջակցել կրտսեր խմբի (12-18 տարեկան) ՀՀ և ԼՂՀ երիտասարդներին ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել ստեղծարար տեխնոլոգիաների բնագավառում,
Առանձին դասընթացների միջոցով աջակցել կրտսեր խմբի երիտասարդներին զարգացնելու իրենց տեխնոլոգիական գիտելիքները կոնկրետ ուղղություններով,
Առանձին նպատակաուղղված դասընթացների միջոցով աջակցել ավագ խմբի (19-26 տարեկան) ՀՀ երիտասարդներին իրենց մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը կոնկրետ ուղղություններով,
Խրախուսել կենտրոնի կրտսեր և ավագ խմբի անդամներին, ստեղծել շփումներ իրենց հասակակից օտարերկրյա երիտասարդների, մասնագետների և արհեստավարժների հետ,
Աջակցել կենտրոնի կրտսեր և ավագ խմբի անդամներին իրենց մասնագիտական տեսական գիտելիքներն օգտագործել պրակտիկ, գործարար դաշտում` այսպիսով օժանդակելով նոր աշխատատեղերի և գործարար հարաբերությունների ստեղծմանը:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով oրենքով uահմանված արտոնություններից:
3. Բարեգործը Ծրագիրն իրականացվելու է Սիմոնյան կրթական հիմնադրամի սեփական միջոցների, Սեմ և Սիլվա Սիմոնյաններ հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի, Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն հիմնադրամի, Ջեյ Էյչ Էմ բարեգործական հիմնադրամի, Շվեյցարիայի հարավկովկասյան հիմնադրամի, ինչպես նաև տարբեր ոչ առևտրային կազմակերպություններից ստացվող հանգանակությունների, նվիրատվությունների և նվիրաբերությունների հաշվին: Ծրագրի կատարողը, օգտագործելով սույն ծրագրի, ինչպես նաև նախորդ` “Ստեղծարար Տեխնոլոգիաների Երիտասարդական Կենտրոն” և “ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն” ծրագրերի առկա ազատ ռեսուրսները, իրականացնելու է նաև ծրագրից անկախ այլ՝ Հիմնադրամի կանոնադրությանը չհակասող ձեռնարկատիրական գործունեություն, որից ստացվող զուտ եկամուտը
նույնպես ուղղվելու է ծրագրի ֆինանսավորմանը:
4. Ծրագիրը կատարողը Սիմոնյան կրթական հիմնադրամ (քաղ. Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ` 01245672):
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Ծրագիրն իրականացվելու է ՀՀ-ում և ԼՂՀ-ում` ստեղծարար տեխնոլոգիաների բնագավառում:
6. Ծրագրի բյուջեն 5,307,412,953 դրամ
7. Բարեգործությունն ստացողը Ծրագրի շահառուներն են`
- կրտսեր խմբի 12-18 տարեկան ՀՀ և ԼՂՀ երիտասարդներ: Ծրագիրը բաց կլինի նման բոլոր շահառուների համար, որոնք ինքնուրույն կամ ծնողների միջոցով հետաքրքրություն կցուցաբերեն ծրագրի շրջանակներում մատուցվող ընդհանուր և կոնկրետ ուղղություններով կրթական գործունեությանը: Շահառուների ընտրությունը կլինի բաց անդամագրության միջոցով: Ծրագիրը հերթափոխության միջոցով տարվա ընթացքում կարող է հյուրընկալել հազարավոր երիտասարդներ, այն կգործի գրեթե արտադասարանային ակումբների ոճով, սակայն յուրօրինակ կրթական մեթոդներով: Որոշ դեպքերում, մասնակիցները կընտրվեն բաց մրցույթի միջոցով.
- ավագ խմբի 19-26 տարեկան ՀՀ և ԼՂՀ երիտասարդներ: Ծրագիրը բաց կլինի արդեն իսկ որոշակի մասնագիտական փորձ ունեցող շահառուների համար, որոնք ինքնուրույն հետաքրքրություն կցուցաբերեն ծրագրի շրջանակներում մատուցվող նպատակաուղղված դասընթացներին: Որոշ դեպքերում, մասնակիցները
կընտրվեն բաց մրցույթի միջոցով:
8. Ծրագրի իրականացման տևողությունը «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագիրը, լինելով նախորդ «Ստեղծագործական տեխնոլոգիաների երիտասարդական կենտրոն» և «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրերի շարունակությունը, նախատեսվում է իրականացնել ևս 3 տարով` հետագայում շարունակելու
նպատակով, 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագիրը պայմանականորեն կարելի է բաժանել որպես մի քանի զուգահեռ իրականացվող միջոցառումների ամբողջություն, որոնք անընդհատ իրականացվելու են հետագա երեք տարիների ընթացքում և միտված են ծրագրի նպատակների իրագործմանը, մասնավորապես` ծրագրի կատարողն իրականացնելու է հետևյալ միջոցառումները.
- ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդներին ընդհանուր գիտելիքների տրամադրում,
- նպատակաուղղված դասընթացների միջոցով խորացնել երիտասարդների մոտ առանձին ուղղվածության գիտելիքները,
- տարբեր միջոցառումների կազմակերպման միջոցով խրախուսել կենտրոնի երիտասարդների միջև շփումը,
Երեք տարվա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են 4,940,136,453 դրամ որից`
1. Ուղղակիորեն շահառուներին սպասարկող անձնակազմի (ուսանողներ, ուսումնական բովանդակության մշակողներ և մասնագետներ, վարժանքներ ստուգողներ, ծրագրավորողներ, հաղորդակցման ոլորտի աշխատողներ, խորհրդատուներ և այլն) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ - 2,925,913,953 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ - 276,012,000 դրամ: նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը.
3. Նպատակաուղղված դասընթացների կազմակերպման ծախսեր - 331,200,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
4. Գրասենյակային, կոմունալ, փոստային, տպագրական, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր - 410,600,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
5. Առկա հիմնական միջոցների (համակարգչային, տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, սարքավորումներ և այլն) և շենքային պայմանների պահպանման և վերանորոգման ծախսեր (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և շենքային պայմանների պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) - 121,700,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
6. Հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման և վերանորոգման ծախսեր (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և
շենքային պայմանների պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) - 10,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
7. Տարբեր միջոցառումների կազմակերպման ծախսեր - 43,200,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
8. Տրանսպորտային միջոցի, սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերման ծախսեր - 553,465,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
9. Շինարարական աշխատանքներ և նյութեր - 501,402,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
10. Գործուղման ծախսեր - 133,920,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից
մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 332,084,500 դրամ:
2. Տրանսպորտային միջոցի, սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերում ՀՀ-ից - 221,380,500 դրամ:
3. Գրասենյակային, կոմունալ, փոստային, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 82,120,000 դրամ:
4. Գրասենյակային, կոմունալ, փոստի, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում ՀՀ-ից - 328,480,000 դրամ:
5. Առկա հիմնական միջոցների (համակարգչային, տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, սարքավորումներ և այլն) և շենքային պայմանների՝ այդ թվում հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման, վերանորոգման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և տարածքի պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) - 26,340,000 դրամ:
6. Առկա հիմնական միջոցների (համակարգչային, տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, սարքավորումներ և այլն) և շենքային պայմանների՝ այդ թվում հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման, վերանորոգման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ձեռքբերում ՀՀ-ից (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և տարածքի պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) - 105,360,000 դրամ:
7. Նպատակաուղղված դասընթացների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում ՀՀ-ից - 66,240,000 դրամ:
8. Նպատակաուղղված դասընթացների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 264,960,000 դրամ:
9. Տարբեր միջոցառումների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում ՀՀ- ից - 34,560,000 դրամ:
10. Տարբեր միջոցառումների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 8,640,000 դրամ:
11. Շինարարական աշխատանքների և նյութերի ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 120,000,000 դրամ:
12. Շինարարական աշխատանքների և նյութերի ձեռքբերում ՀՀ-ից - 381,402,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը Երեք տարվա համար կազմակերպչական ծախսերը կազմում են 410,200,000 դրամ, որից`
1. Վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ - 276,012, դրամ:
2. Վարչական մասի գրասենյակային, կոմունալ, փոստային, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր - 30,088,000 դրամ:
3. Վարչական մասի հիմնական միջոցների և տարածքի պահպանման ծախսեր - 4,200,000 դրամ:
4. Հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման և վերանորոգման ծախսեր (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և շենքային պայմանների պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) - 10,000,000 դրամ:
5. Գործուղման ծախսեր - 57,600,000 դրամ:
6. Վարչական մասով տարբեր միջոցառումների կազմակերպման ծախսեր - 6,700,000 դրամ.
7. Սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերման ծախսեր - 25,600,000 դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,
այլ կազմակերպությունների հետ Ծրագիրն անհրաժեշտության դեպքում կարող է համագործակցել տարբեր շահագրգիռ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ պետական և մասնավոր մարմինների հետ:
13. Ծրագրի արդյունավետության
նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։
(հավելվածը խմբ. 13.04.22 N 259-Ա, 26.07.22 N 539-Ա, փոփ. 29.08.22 N 590-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան