Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 809-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 613-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 809-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01505795) «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ՝ 00005614) 2022 թվականի հուլիսի 26-ին կնքված N 352/ԾՊ-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 30-ը ընկած ժամանակահատվածում հանրակացարանում կեցության ապահովման ծառայությունների մատուցում` 3,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում վիրավոր զինվորներին, փախստականներին օգնության, աշխատանքի միջազգային կամավորական ճամբարների և արտերկրից ժամանած երկարաժամկետ կամավորների գործունեության կազմակերպում» ծրագրի մասին» N 809-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

Երևան

30.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։