ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 617-Ա
«ԵՐԿԻՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀԱՐԱԿԻՑ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 35,256,340 դրամ ընդհանուր արժողությամբ «Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարակից հոգևոր դաստիարակության կենտրոնի վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02652056) «Վասարտ-Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02845953) 2022 թվականի հուլիսի 14-ին կնքված N 2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 35,256,340 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
31.08.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 617-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀԱՐԱԿԻՑ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարակից հոգևոր դաստիարակության կենտրոնի ամբողջական վերակառուցում:
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպություն» (10, քաղաք Հերոն, 75010, Փարիզ) Organisation Terre et Culture (10, Citռ Hռron, 75010 Paris):
4. Ծրագիրը կատարողը «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղ (ՀՀ քաղաք Երևան, Զավարյան փողոց, 86 տուն, ՀՎՀՀ՝ 02652056):
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք՝ հոգևոր բնագավառ:
6. Ծրագրի բյուջեն 35.256.340 դրամ:
7. Բարեգործություն ստացողը «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2022 թվականի օգոստոսի 24-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 30-ը։
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարակից հոգևոր դաստիարակության կենտրոնի ամբողջական վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝
35.256.340 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի օգոստոսի 24-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 30-ը։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը,
ծավալները և նախատեսվող գինը Հոգևոր դաստիարակության կենտրոնի ամբողջական վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 35.256.340 դրամ, որից՝
Աշխատանքների արժեքը կազմում է 14,875,645 դրամ,
Շինանյութերի արժեքը կազմում է 20,380,695 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,
այլ կազմակերպությունների հետ Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության
մեխանիզմների նկարագրությունը Ծրագրի իրականացման հաշվետվությունը ներկայացվելու է ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը
բարեգործական որակելու և գրանցելու կարգով սահմանված՝ լիազոր մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ
31.08.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ