ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2020 թվականի N 764-Ա
«Զինվորի տուն» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ, ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 31.08.22 N 620-Ա)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 800,000,000 դրամ արժողությամբ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնանորոգում, վերազինում և կահավորում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 01.12.21 N 938-Ա, 31.08.22 N 620-Ա)
2. «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
(2-րդ կետը փոփ. 31.08.22 N 620-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2020 թ. դեկտեմբերի 7
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
դեկտեմբերի 7-ի N 764-Ա
որոշման
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ, ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ ԾՐԱԳԻՐ
(վերնագիրը խմբ. 01.12.21 N 938-Ա)
1. Ծրագրի նպատակը Վերականգնողական կենտրոնի մեծացում և պրոթեզարանի կառուցում
2020 թ. սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի հետևանքով մեր շահառուների թիվը կտրուկ աճել է: Վիրավոր զինվորներին սպասարկելու համար այժմ անհրաժեշտ է, որպեսզի կենտրոնն իրականացնի ստացիոնար և ամբուլատոր պայմաններում բուժում ստացող զինհաշմանդամների ընդունելության հնարավորությունների մեծացման ծրագիր: Այն ենթադրում է վիրավոր զինվորների վերականգնողական բուժման համար խիստ անհրաժեշտ պրոթեզարանի, էքսպրես լաբորատորիայի, ֆիզիոթերապիայի և էրգոթերապիայի նոր մարզադահլիճների ստեղծում՝ համալրված նոր սարքավորումներով: Կենտրոնի թողունակությունը պետք է մեծանա շուրջ 60 մահճակալով, այդ պատճառով պետք է ստեղծել նաև նոր հիվանդասենյակներ: Ճիշտ ժամանակին իրականացվող վերականգնողական բուժումը բազմաթիվ վիրավոր զինվորների հնարավորություն կտա խուսափել հաշմանդամությունից, մյուս դեպքերում՝ հնարավորություն կտա պահպանել հաշմանդամության առկա վիճակը՝ չխորացնելով այն։
Ինչպես նաև, թողունակության մեծացման ծրագրի շրջանակում կառուցվելու է ժամանակակից պրոթեզարան վիրավորման հետևանքով վերջույթները կորցրած զինհաշմանդամներին որակյալ պրոթեզավորում և օրթեզավորում անելու համար:
Մեր զինհաշմանդամների կյանքի որակը բարելավելու համար պրոթեզավորման ծրագիրը ենթադրում է, որ ամպուտացիայից մինչև դուրսգրում ամեն ինչ պետք է տեղի ունենա մեկ վայրում՝ համալրված բոլոր վերապատրաստված մասնագետներով:
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Ակնկալում ենք ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:
3. Բարեգործը «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամ
Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Տերյան 1/1, բն․5
ՀՎՀՀ 01282864
Veterans of Armenia
Address 1146 N Central Ave #684 Glendele CA 91202
Tax ID 85-3766890
Հայ օգնության միություն
Իրավաբանական հասցե՝ Նալբանդյան 116/24
ՀՎՀՀ 01512885
Ուան Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպությունը
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մելիք Ադամյան 2/2, 5-րդ հարկ
ՀՎՀՀ՝ 02622324
«Лира-А» Благотворительный фонд
Адрес 142007, Московская область, г. Домодедово, ул. Илюшкина, дом 2 литера 6б,
ИНН 5009125444
Այլ ոչ առևտրային /կազմակերպությունների և անհատների հանգանակություններ
4. Ծրագիրը կատարողը «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպություն
Իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Մ. Ավետիսյան 4 փ., 6/19
ՀՎՀՀ 00904586
5. Ծրագրի իրականացման
վայրը և բնագավառը ՀՀ, Ք. Երևան, Աբովյան 58, առողջապահության բնագավառ
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն 800,000,000 ՀՀ դրամ է
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը նվիրաբերում է 230,000,000 (երկու հարյուր երեսուն միլիոն) ՀՀ դրամ
Veterans of Armenia կազմակերպությունը նվիրաբերում է 50,000,000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամ
Հայ օգնության միությունը՝ 100,000,000 (հարյուր միլիոն)ՀՀ դրամ
«Лира-А» Благотворительный фонд-ը նվիրաբերում է 100.000.000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամ
Ուան Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպությունը նվիրաբերում է 94,000,000 (իննսունչորս միլիոն)
ՀՀ դրամ
Այլ ոչ առևտրային կազմակերպությունների և անհատների հանգանակություններ՝ 226,000,000 (երկու հարյուր քսանվեց միլիոն)
ՀՀ դրամ
7. Բարեգործություն
ստացողը Բարեգործական ծրագրի շահառուներն են հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած կամ առողջական խնդիրներ ունեցող բոլոր անձիք:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 01/12/2020 թ. – 01/12/2022 թ.
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների
ծավալը Հիմնանորոգում - 350.000.000 ՀՀ դրամ
Վերազինում - 300.000.000 ՀՀ դրամ
Կահավորում - 150.000.000 ՀՀ դրամ
Միջոցառումները նախատեսված է իրականացնել
01.12.2020 թ. – 01.12.2022 թ.
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Տեխնիկական վերահսկողության պայմանագիր – 5,000,000 դրամ
2. Նախագծում – 4,000,000 դրամ
3. Շինարարական աշխատանքների մասով ծառայությունների մատուցման պայմանագիր – 166,000,000 դրամ
4. Շինանյութի ձեռքբերում – 175,000,000 դրամ
5. Կահույքի ձեռքբերում – 150,000,000 դրամ
6. Բժշկական սարքավորումների ձեռքբերում – 300,000,000 դրամ
11. Ծրագրի իրականացման
հետ կապված ծախսերը Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-
վարման մարմինների, այլ
կազմակերպությունների
հետ Մեր գործընկերներն են` Երևանի պետական բժշկական համալսարանը և ՀՀ պաշտպանության նախարարությունը
13. Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերա- հսկողության մեխանիզմ-
ների նկարագրությունը Օրենքով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում ծրագրի բարեգործներին և իրավասու մարմիններին
(հավելվածը խմբ. 01.12.21 N 938-Ա, փոփ. 31.08.22 N 620-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան