ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2022 թվականի N 1361-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված 1 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին` համաձայն հավելվածի։
2. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցի հանձնմանընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցի հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ
Երևան
01.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
սեպտեմբերի 1-ի N 1361-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
NN Տրանսպոր-տային միջոցի անվանումը (մակնիշը) Տրանսպոր-տային միջոցի պետհա-մարանիշը Տրանս-պորտային միջոցի գույնը Նույնացման համարը Թողարկման տարեթիվը Սկզբնական արժեքը (ՀՀ դրամ) Մաշվա-ծությունը (ՀՀ դրամ) Հաշվեկշռային արժեքը (ՀՀ դրամ) Վիճակը Տեխնիկական անձնագիրը
1. Տոյոտա Քեմրի
2.4 GAS 004 BB 01 Սև JTNBE40K803163587 2008 10.450.000 10.450.000 0 սարքին KB707129
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
01.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ