ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2022 թվականի N 1373-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի հաշվեկշռում հաշվառված «Հյունդայի» մակնիշի լաբորատոր տրանսպորտային միջոցը՝ իրեն պատկանող լաբորատոր սարքերով (այսուհետ՝ գույք) համաձայն հավելվածի հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ հետագայում այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարելու նպատակով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնում-ընդունումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ
Երևան
01.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
սեպտեմբերի 1-ի N 1373-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԵՐԻ
Հ/Հ Անվանումը Հաշվառման համարանիշը Թողարկման տարեթիվը Նույնացման համարը Սկզբնական
արժեքը (դրամ) Հաշվեկշռային
արժեքը (դրամ)
1. Հյունդայի 016 PP 01 2009 թ. KMFWBH7JP9U132396 16.452.423 0
2. Հյունդայի մեքենային պատկանող լաբորատոր
սարքեր՝ այդ թվում
3. Գեոռադար Hardware and soft 2009 թ. 29.764.986 0
4. Կոդավորիչ սարք 2010 թ. 910.900 0
5. Ճանապարհի որակը որոշող
սարք 2010 թ. 1.345.662 0
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
01.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ