ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2008 թվականի N 1012-Ա
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 814-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանում նախնական մասնագիտական (արհեստագործական) ու միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև համակարգի հետագա զարգացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 814-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. դեկտեմբերի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2008 թ. դեկտեմբերի 11-ի
N 1012-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Վ. Դումանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (խորհրդի նախագահ)
Ռ. Սարգսյան - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)
Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)
Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ռ. Գևորգյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Գ. Մակարյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Գալստյան - Հայաստանի շինարարների միության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Չիբուխչյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության «Արմենպակ» գործատուների ճյուղային միության նախագահ (համաձայնությամբ)
Մ. Մարկոսյան - «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն
Է. Մեհրաբյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ծրագրերի համակարգող
Ա. Ալեքսանյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Ամիրյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ (համաձայնությամբ)
Հ. Ջհանգիրյան - Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Դանիելյան - Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Է. Փահլևանյան -Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Լ. Հակոբյան - Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ
Գ. Ղարիբյան - Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Է. Մանասերյան - Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար
Կ. Ալոյան - «Էլեկտրաարհմիություն» արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Պողոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ (խորհրդի քարտուղար)
(հավելվածը փոփ. 12.04.16 N 272-Ա, 23.06.17 N 619-Ա, 02.02.18 N 68-Ա, 25.07.18 N 1013-Ա, 15.04.19 N 410-Ա, 27.12.19 N 1975-Ա, 13.05.20 N 570-Ա, 20.07.20 N 819-Ա, 24.12.20 N 1408-Ա, 17.12.21 N 1450-Ա, 01.09.22 N 1002-Ա)