Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ԹԻՎ 29-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 սեպտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 51003308

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ

30 օգոստոսի 2003 թ.

ք. Իջևան N 44-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ԹԻՎ 29-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի Հ0-443-Ն օրենքի դրույթները և ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով՝ ՀՀ Տավուշի մարզպետի 2002 թվականի հուլիսի 18-ի «ՀՀ Տավուշի մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 29-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

Որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝

ա) 6-րդ կետի «18» թիվը փոխարինել «24» թվով, «9» թիվը` «6» թվով.

բ) 20-րդ կետի «պաշտոնական հրապարակումից հետո՝ եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հրապարակումից անմիջապես հետո» բառերով.

գ) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 6-րդ կետի «18» թիվը փոխարինել «24» թվով.

դ) 6-րդ կետի «ա» , «բ» և «գ» ենթակետի «երեք» բառը փոխարինել «երկու» բառով։

Տավուշի մարզպետ` Ա. Ղուլարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։