Հոդված 1
Հոդված 1.
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-519, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի`
1) 2-րդ կետի «կառավարման մոնիթորինգը (մշտադիտարկումը)» բառերը փոխարինել «վարման վերահսկողությունը» բառերով.
2) 2-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 -րդ կետով.
«2.1) իրականացնում է կենսաթոշակների նշանակման (վերահաշվարկման) և վճարման մեթոդական ղեկավարումը.».
3) 3-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «և ստուգում տվյալների հավաստիությունը» բառերով: