ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 623-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N Մ-640-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 4-ի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգում» ծրագրի մասին» N Մ-640-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
02.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 623-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
1 Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Տաճարի նորոգումը: Ծրագրի իրականացման ընթացքում պետք է հիմնովին վերանորոգվի կառույցի հիմքերը, պատերը, տանիքը, գմբեթները, պետք է կատարվի ներքին հարդարման աշխատանքներ, որմնանկարների վերականգման աշխատանքներ, Տաճարի շրջակա տարածքի բարեկարգում,
ծիսական պարագաների համալրում:
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը (բարեգործները) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն
4. Ծրագիրը կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:
5. Ծրագրի իրականացման
վայրը և բնագավառը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Հոգևոր՝ եկեղեցաշինական:
6. Ծրագրի բյուջեն 4.123.794.000 դրամ:
7. Բարեգործություն ստացողը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 11 հուլիս, 2017 թ. - 31 դեկտեմբեր, 2023 թ.:
9. Միջոցառումների նկարա- գրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Տաճարի նորոգում, ամրակայում բակի բարեկարգման աշխատանքներ, ծիսական պարագաների համալրում, որի ընդհանուր գումարը կազմում է 4.123.794.000 դրամ:
1. Վերնաշերտային տեխնածին գրունտային ջրերից Մայր Տաճարի պաշտպանության և ամրակայման շին աշխատանքներ - 145.965.570 դրամ։
2. Արտաքին պատերի նորոգման և ամրակայման շին. աշխատանքներ - 63.400.000 դրամ։
3. Կենտրոնական գմբեթի նորոգման և ամրակայման շին. աշխատանքներ - 328.030.000 դրամ։
4. Զանգաշտարակի նորոգման և ամրակայման շին. աշխատանքներ - 502.334.430 դրամ:
5. Ներքին ամրակայման, նորոգման և հարդարման շին. աշխատանքներ - 638.266.000 դրամ:
6. Ներարկման աշխատանքներ - 198.232.000 դրամ:
7. Ներքին Էլեկտրամատակարարում - 55.462.000 դրամ:
8. Արտաքին և ներքին լուսավորություն - 207.042.000 դրամ:
9. Թույլ հոսանքներ, ակուստիկ համակարգ, տեսանկարահանման համակարգ, ներքին ցանց, հեռարձակման կայանի միացում - 184.482.000 դրամ;
10. Հակակողոպուտային և հակահրդեհային համակարգ- 25.834.000 դրամ:
11. Բակի ամբողջական բարեկարգում և լանդշաֆտային աշխատանքներ - 874.720.000 դրամ:
12. Արտաքին մալուխագծի անցկացման աշխատանքներ - 35.540.000 դրամ:
13. Օդափոխություն, սառնամատակարարում և ջեռուցում - 269.232.000 դրամ:
14. Անկյունային սրահների, թաղերի և տանիքների նորոգում և ամրակայում - 322.784.000 դրամ:
15. Գոյություն ունեցող թանգարանի մի մասի ձևափոխումը ավանդատան - 103.908.000 դրամ:
16. Ներքին կահավորում (նստարաններ, ջահեր, պահարաններ, գրադարակներ և այլն) և ծիսական պարագաներ (գրակալներ, մոմակալներ, Սուրբ Խորանի վարագույրներ, քշոցներ, բուրվառներ և այլն) - 118.562.000 դրամ:
Կատարվելիք շին. աշխատանքների գումարը կազմում է 3.523.794.000 դրամ՝ ներառյալ չնախատեսված ծախսերը 50.000.000 դրամ, իսկ 600.000.000 դրամ գումարի չափով նախատեսվում է նյութերի և սարքավորումների ներմուծում:
Ընդհանուր աշխատանքների գումարից (որը կազմում է 3.523.794.000 դրամ) 1.448.335.670 դրամ գումարի չափով շին. աշխատանքները կատարվում են Հորիզոն 95 ՍՊԸ-ի հետ կնքված 10Շ/ 017 պայմանագրի հիման վրա։ Հորիզոն 95-ի կատարած փաստացի աշխատանքի գումարը ըստ 02.06.2022 թ. ներկայացված կատարողական ակտի կազմում է 1.110.394.410 դրամ։
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Տաճարի նորոգում, ամրակայում, ներքին հարդարում, բակի բարեկարգում, որի ընդհանուր գումարը 4.123.794.000 դրամ:
Կատարվելիք շին. աշխատանքների գումարը կազմում է 3.523.794.000 դրամ, ներառյալ չնախատեսված ծախսերը
50.000.000 ՀՀ դրամ
Նյութերի և սարքավորումների ներմուծում 600.000.000 դրամ գումարի չափով
11. Ծրագրի իրականացման հետ
կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ
կազմակերպությունների հետ չի նախատեսվում
13․ Ծրագրի արդյունավետության
նկատմամբ վերահսկողության
մեխանիզմների
նկարագրություն Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական
ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ
02.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ