Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-07-06-ից մինչև 1995-09-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1995-09-15Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 1994 թվականի N 42

Չկանոնակարգված գործառնությունների մասին

Հաշվի առնելով, որ գործող օրենսդրությամբ մի շարք գործառնություններ պետք է կանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, և առանձին բանկեր արդեն իսկ կատարում են դեռևս չկանոնակարգված գործառնություններ, մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բոլոր տեսակի գործառնությունների կանոնակարգումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է`

1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքներով նախատեսված, սակայն չկանոնակարգված գործառնությունները, յուրաքանչյուր դեպքում, բանկերի կողմից կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գրավոր թույլտվությամբ:

2. Սույն որոշման առաջին կետի խախտումով կատարված գործառնությունները կհամարվեն անօրինական, և բանկի նկատմամբ կկիրառվեն «Հայաստանի Հանրապետության բանկի մասին» օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված պատժամիջոցները, ներառյալ տուգանք` կատարված գործառնության ծավալի չափով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։