Անցնել բովանդակությանը

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳԱԶԱՆՄԱՆ ՎԱՌԵԼԻՔՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-03-06-ից մինչև 2022-01-12։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Կիրառության ոլորտը

գործել է մինչև 2022-01-12Բացել ARLIS-ում

Հոդված 1. Կիրառության ոլորտը

1. Սույն Տեխնիկական կանոնակարգը տարածվում է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող գազօգտագործող սարքավորումների վրա։

2. Սույն Տեխնիկական կանոնակարգում գազօգտագործող սարքավորում ասելով պետք է հասկանալ՝

ա) սննդի պատրաստման համար, ջեռուցման և տաք ջրամատակարարման համար նախատեսված սարքավորումները՝ ներառյալ համակցված ապարատների կազմում ընդգրկված սարքավորումները,

բ) բլոկային ավտոմատ հրածորանները և սույն կետի «ա» ենթակետում նշված՝ բլոկային ավտոմատ հրածորաններով գազօգտագործող սարքավորումները,

գ) սարքավորումների մեջ ներկառուցման համար նախատեսված և սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված սարքավորումներից առանձին շրջանառության մեջ գտնվող սարքվածքները, այդ թվում՝ կառավարման, կարգավորիչ և անվտանգության սարքվածքները։

3. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջները սահմանվում են 1-ին հավելվածի համաձայն ցանկով նախատեսված գազօգտագործող սարքավորումների նկատմամբ։

4. Սույն Տեխնիկական կանոնակարգը չի տարածվում հետևյալ տեսակի գազօգտագործող սարքավորումների վրա՝

ա) շոգեկաթսաներ՝ 0,07 ՄՊա-ից ավելի գոլորշու ճնշմամբ և ջրատաքացուցիչ կաթսաներ՝ 115°С-ից ավելի ջրի ջերմաստիճանով,

բ) սարքավորումներ, որոնք նախատեսված են արդյունաբերական ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացներում օգտագործման համար՝ բացառությամբ 1-ին հավելվածում բերված ցանկում ներառված գազօգտագործող սարքավորումների,

գ) սարքավորումներ, որոնցում գազն օգտագործվում է որպես շարժիչային վառելիք։

5. Գազօգտագործող սարքավորումը բնութագրող էական հատկանիշներն են՝

ա) գազօգտագործող սարքավորման անվանումը, մոդելը (տիպը) և նշանակությունը,

բ) օգտագործվող գազի տեսակը և անվանական ճնշումը,

գ) անվանական ջերմային հզորությունը,

դ) էլեկտրական հոսանքի լարումն ու հաճախականությունը (էլեկտրական ցանցին միացվող գազօգտագործող սարքավորման համար)։

6. Գազօգտագործող սարքավորումների նույնականացումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հոդվածի 5-րդ կետում նշված հատկանիշները գազօգտագործող սարքավորումների՝ փաթեթվածքում, մականշվածքում և շահագործման փաստաթղթերում նշված բնութագրերը դրանց հետ համեմատելու միջոցով։

7. Սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են գազօգտագործող սարքավորումների նկատմամբ պահանջները՝ մարդու կյանքը և (կամ) առողջությունը, գույքը, շրջակա միջավայրը, կենդանիների ու բույսերի կյանքը և (կամ) առողջությունը պաշտպանելու, դրանց նշանակության և անվտանգության վերաբերյալ սպառողներին (օգտագործողներին) մոլորեցնող գործողությունները կանխելու, ինչպես նաև էներգետիկ արդյունավետությունն ու ռեսուրսախնայողությունն ապահովելու նպատակներով։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։