Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԹԻՎ 50 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-08-10-ից մինչև 1995-09-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1995-09-15Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 օգոստոսի 1994 թվականի թիվ 66

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության թիվ 50 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում միջբանկային վարկային սակարկությունների կազմակերպման և անցկացման ժամանակավոր կարգի մեջ կատարել հետևյալ լրացումները.

7-րդ կետի, «.... այն դեպքերում, երբ,» բառերից հետո ավելացնել երկու ենթակետ`

բանկի կողմից ներգրավված միջբանկային վարկերը 5 անգամ գերազանցում են բանկի սեփական միջոցները.

բանկի վարկային ներդրումների ամբողջ ծավալի մեջ ներգրավված միջբանկային վարկերը կազմում են 40 տոկոսից ավելի:

2. Բանկերից գանձել կոմիսիոն վճար` փաստացի գնված վարկային ռեսուրսի գումարի 0,5%-ի չափով:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության կարգավորման վարչությանը` ամփոփել նախորդ միջբանկային վարկային սակարկությունների արդյունքները և մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը ներկայացնել համապատասխան եզրակացություններ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։