Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-09-05-ից մինչև 1994-09-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1994-09-26Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 սեպտեմբերի 1994 թվականի թիվ 69

ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, հաշվի առնելով վերջին ամիսներին դրամի կայունացման նկատվող միտումը և վարկային շուկայում առաջարկի ու պահանջարկի ձևավորված հարաբերակցությունը, որոշում է.

1. 1994 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման նպատակով առևտրային բանկերին տրվող վարկերի տոկոսադրույքը սահմանել տարեկան 300 տոկոս` նախկին 360 տոկոսի փոխարեն:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից վերաֆինանսավորման նպատակով ստացված միջոցների հաշվին բանկերի կողմից հաճախորդներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների և վերաֆինանսավորման տոկոսադրույքի տարբերությունը (մարժան) սահմանել տարեկան ոչ ավելի քան 10 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից միջբանկային վարկային սակարկություններում վաճառվող վարկերի տոկոսադրույքները սահմանվում են` ելնելով վարկային շուկայում ձևավորված տոկոսադրույքներից:

4. Սույն որոշման ընդունման կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափի մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994թ. փետրվարի 24-ի թիվ 02 որոշումը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։