Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼԱՄՊԻ` ԸՍՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ, ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-10-24-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մայիսի 2015 թվականի թիվ 42 քաղ. Մոսկվա

Լուսադիոդային լամպի՝ ըստ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի, դասակարգման մասին

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ամբողջական կորպուսի մեջ տեղաբաշխված մի քանի լուսադիոդներից և տպատախտակից բաղկացած, փոփոխական հոսանքն ուղղելու և մինչև լուսադիոդներով օգտագործման համար պիտանի մակարդակը լարումը կերպափոխելու համար նախատեսված, ջերմահեռացմամբ և երկցցիկ կամ պարուրակային լամպակոթով լուսադիոդային լամպը դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8539 50 000 3 ստորաենթադիրքում՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1-ին և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան (պատկերների օրինակները բերված են հավելվածում):

(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 21.11.16 թիվ 156, ԵՏՀԿ 21.04.20 թիվ 51)

1.1. Լուսադիոդային լամպը, որը կազմված է միասնական կորպուսում զետեղված մի քանի լուսադիոդներից և տպահարթակից, որը նախատեսված է փոփոխական հոսանքի ուղղման համար և մինչև լուսադիոդների կողմից օգտագործման համար պիտանի մակարդակը՝ լարման փոխակերպման համար, սարքավորված է ջերմահեռացուցիչով և երկու ոտիկ ունեցող լամպակոթով, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8539 50 000 8 ստորաենթադիրքում (լուսադիոդային լամպի պատկերների օրինակները բերված են հավելվածում)։

(1.1 -ին կետը լրաց. ԵՏՀԿ 21.09.21 թիվ 127)

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Վ. Խրիստենկո

Հավելված

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։