Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 764-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 649-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 764-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 00904586) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 7-ի «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնանորոգում, վերազինում և կահավորում» ծրագրի մասին N 764-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Ռաֆ Ֆլոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01548296) 2022 թվականի օգոստոսի 8-ին կնքված՝ N Ռ/080822/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դռների ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում` 2,044,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ռաֆ Ֆլոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01548296) 2022 թվականի օգոստոսի 8-ին կնքված՝ N Ռ/080822 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հատակի, պատերի պոլիվինիլքլորիդ ծածկույթի և դռների ձեռքբերման ու տեղադրման աշխատանքների իրականացում` 6,566,400 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

Երևան

09.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։