Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ԿՈՄԻՍԻՈՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-09-05-ից մինչև 1996-11-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-11-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 սեպտեմբերի 1994 թվականի թիվ 75

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող արտարժութային գործառնությունների համար գանձվող կոմիսիոն վարձավճարների մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող արտարժութային գործառնությունների (այդ թվում` փոխանցումների) համար կոմիսիոն վարձավճար է գանձում միայն գործառնությունը արտասահմանյան թղթակից բանկի միջոցով փաստացի կատարող Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող լիազոր բանկը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ցանկացած այլ լիազոր բանկ, որն արտարժութային գործառնություն է կատարում` օգտագործելով Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մեկ այլ լիազոր բանկի թղթակցային հաշիվը, կոմիսիոն վարձավճար գանձելու իրավունք չունի:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1994 թվականի սեպտեմբերի 5-ից:

քաղ. Երևան

թիվ 75

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։