Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-09-26-ից մինչև 2000-06-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-06-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 1994 թվականի թիվ 84

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերի եվ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության վերահսկողության արդյունավետ իրականացման լրացուցիչ միջոցառումների մասին

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության վերահսկողության աշխատանքների արդյունավետության բարձրացման և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողական ֆունկցիաների իրականացման արդյունքում գանձված տուգանքների 10 տոկոսի չափով յուրաքանչյուր եռամսյակ շահույթից լրացուցիչ հատկացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցների սոցիալական երաշխիքների ապահովման ֆոնդին:

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հատկացումների հաշվին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցների լրացուցիչ պարգևատրումն իրականացնել ամեն ամիս` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

քաղ. Երևան

թիվ 84

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։