Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 836-Ա

ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 14.09.22 N 1058-Ա)

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավար Լիպարիտ Դրմեյանին 2022 թվականի սեպտեմբերի 15-23-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ ունենալու նպատակով:

(1-ին կետը փոփ. 14.09.22 N 1058-Ա)

2. Լիպարիտ Դրմեյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 14.09.22 N 1058-Ա)

3. Գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

(3-րդ կետը խմբ. 14.09.22 N 1058-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

18.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։