Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 սեպտեմբերի 2022 թվականի N 1524-Լ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածի համաձայն պատասխանատու կատարող հանդիսացող մարմինների ղեկավարներին` տվյալ տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ կիսամյակային, իսկ հաշվետու տարվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ տարեկան հաշվետվություն։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ պատասխանատու մարմինների կողմից ուղարկված հաշվետվությունները 15 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփել և ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։ Տարեկան ամփոփ հաշվետվությունը տարվա ավարտից հետո 1 ամսվա ընթացքում հրապարակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

4. Սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023 թվականի տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1524-Լ որոշման

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

NN

ը/կ Միջոցառման անվանումը Պատասխանատու կատարողը Ֆինանսավորման չափը և աղբյուրը Ակնկալվող արդյունքը

1. Հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրի մատչելիության ապահովում` ֆիզիկական, տեղեկատվական ու հաղորդակցական խոչընդոտների վերացման միջոցով

1) «Շենքերի և շինությունների մատչելիություն և անձնագրավորում» (տեխնիկական վիճակի հետազննություն, անձնագրերի կազմում) Քաղաքաշինության կոմիտե

Պետական կառավարման ոլորտային մարմիններ

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) ՀՀ պետական բյուջեի միջոցներ՝ ըստ հաստատված ծրագրի

(87,000.0 հազ. դրամ) Հասարակական նշանակության շենքերի մատչելիությանը և անձնագրավորմանն ուղղված միջոցառումների կատարում Երևան քաղաքում, շենքերի և շինությունների անձնագրերի կազմում (շարունակական)

2. Հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց՝որակյալ ներառական կրթության իրավունքի ապահովում կրթության բոլոր մակարդակներում

1) Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական և մանկավարժական անձնակազմի համար սեմինարների, փորձի փոխանակման հանդիպումների կազմակերպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) ՀՀ պետական բյուջե

(20,834.2 հազ. դրամ) Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների 20%-ի վերապատրաստում, այդ թվում՝ նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման անձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ մանկավարժական աշխատանքների կազմակերպման մեթոդաբանության հարցերի շուրջ

2) Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ պետական բյուջե

(127,654.2 հազ. դրամ) Հանրակրթական դպրոցների շուրջ 2000 ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում

3. Մշակութային իրավունքների խթանում և ապահովում, մասնակցություն սպորտին և ժամանցին

1) «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի իրականացում մարզերում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ պետական բյուջե

(5,574.0 հազ. դրամ) ՀՀ 10 մարզերում շուրջ 650 տեղաշարժման դժվարություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար գրադարանային սպասարկում՝ տնային պայմաններում

2) Բրայլյան տառատեսակով գրքերի, ամսագրերի հրատարակում, տետրերի պատրաստում, աուդիոգրքերի ձայնագրում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Հայաստանի կույրերի միավորման հրատարակչություն» ՍՊԸ (համաձայնությամբ) ՀՀ պետական

բյուջե

(9,786.6 հազ. դրամ) Տեսողությունը կորցրած հաշմանդամություն ունեցող անձանց համար Բրայլյան տառատեսակով գրքերի և տետրերի տպագրության, «Խոսող գրքերի»՝ աուդիոգրքերի ձայնագրության ծառայությունների ապահովում

3) Արտադպրոցական դաստիարակության ծրագրի իրականացում ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ պետական բյուջե (83,000.0 հազ. դրամ) Ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող շուրջ 609 երեխաների համար արվեստի և արհեստների անվճար ուսուցում

4) Ներառական նախագծերի նպատակային աջակցություն ժամանակակից արվեստի ոլորտում ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ պետական բյուջե

(53,000.0 հազ. դրամ) Հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու խթանմանն ուղղված հնարավորությունների ստեղծում, ինչպես նաև մշակույթի միջոցով նրանց ինտեգրման ապահովում հասարակություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 5 ստեղծագործական ծրագրերի նպատակային աջակցմամբ

5) Ադապտիվ սպորտին առնչվող ծառայություններ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ պետական բյուջե

(121,685.0 հազ. դրամ) Մարզական զանգվածային միջոցառումների, ՀՀ առաջնությունների անցկացում միջազգային մրցաշարերին հաշմանդամություն ունեցող մարզիկների նախապատրաստում և մասնակցության ապահովում

4. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանություն և անկախ կյանքին աջակցող ծառայությունների ապահովում

1) Երեխաների և ընտանիքների աջակցության տրամադրման ծառայություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ պետական բյուջե

(670,565.9 հազ. դրամ) Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող) 600 երեխայի ցերեկային խնամքի ծառայությունների մատուցում և նրանց ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում

2) Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մրցույթով ընտրված կազմակերպություն

(համաձայնությամբ) ՀՀ պետական բյուջե

(506,016.4 հազ. դրամ) Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 3500 երեխայի ցերեկային խնամքի ծառայությունների մատուցում և նրանց ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում

3) Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություններ ցերեկային կենտրոնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մրցույթով ընտրված կազմակերպություն

(համաձայնությամբ) ՀՀ պետական բյուջե

(201,443.7 հազ. դրամ) 410 շահառուի սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում ցերեկային կենտրոնում

4) Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ համայնքահենք փոքր խմբային տներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մրցույթով ընտրված կազմակերպություն

(համաձայնությամբ) ՀՀ պետական բյուջե

(81,597.9 հազ. դրամ) 62 հաշմանդամություն ունեցող անձի շուրջօրյա խնամքի տրամադրում

5) Տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ պետական բյուջե

(11,561.6 հազ. դրամ) Տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող (չտեսնող) 28 անձի սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում

6) Պետական հավաստագրերով աջակցող միջոցների տրամադրում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ պետական բյուջե

(1,924,342.6 հազ. դրամ) Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջ 18641 աջակցող միջոցների տրամադրում

7) Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ պետական բյուջե

(3,152,380.7 հազ. դրամ) 1205 անձի շուրջօրյա խնամքի և սոցիալական սպասարկման կազմակերպում, որից՝ 880-ը 18 տարեկանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձինք են

8) Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ պետական բյուջե

(230,817.3 հազ. դրամ) 1250 անձի սոցիալական սպասարկման կազմակերպում տնային պայմաններում, որից՝ շուրջ 600-ը հաշմանդամություն ունեցող անձինք են

9) Ցերեկային կենտրոններում խնամքի և սննդի տրամադրման ծառայություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ պետական բյուջե

(155,915.3 հազ. դրամ) 1200 անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոններում, որից՝ շուրջ 600-ը 18 տարեկանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձինք են

10) Զոհված (մահացած) առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում ՀՀ պաշտպանության նախարարություն

Տեղական ինքնակառավարման մարմիններ ՀՀ պետական բյուջե

(494,000.0 հազ. դրամ) Զոհված զինհաշմանդամների ընտանիքների բնակկենցաղային պայմանների բարելավում

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։